Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ. զոհերի թիվը հասել է 205-ի
Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա ածխահանքում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով զոհված հանքագործների թիվը հասել է 205-ի: Ըստ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության` այդ մասին պաշտոնապես հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Նշվում է, որ զոհերի թվում կան նաև ածխահանքի 15 և18 տարեկան աշխատակիցներ և փրկարարներ: Կան նաև տասնյակ վիրավորներ: Աղետի վայրում հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքներ է իրականացնում շուրջ 500 փրկարար:
Զոհերի մարմինները հուղարկավորության համար հանձնվում են նրանց ընտանիքներին: Վթարված ածխահանքում դեռ արգելափակված է շուրջ 200 հանքագործ: Զոհերի հարազատներին արդեն ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը տեղեկացրել է, որ երկրում հայտարարվում է եռօրյա սուգ` սկսյալ մայիսի 13-ից: Այդ օրերին Թուրքիայի պետական դրոշները կխոնարհվեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:
Նախորդող հրապարակում`