«Vice.com». ԼՂ-ում ինքնիշխանության վերաբերյալ պաշտոնական, միջազգայնորեն արտոնված հանրաքվեն ըմբռնելի լուծում է
Vice.com պարբերականն օրերս անդրադարձել է Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեին և հետխորհրդային մի շարք «սառեցված հակամարտությունների» վրա Ուկրաինայի ճգնաժամի հնարավոր ազդեցությանը. «Կիևում բռնկված ճգանաժամի ֆոնին մեկնաբանները քննարկում են մի շարք սառեցված հակամարտությունների վրա Ուկրաինայի հնարավոր ազդեցությունը. Վրաստանում՝ Հարավային Օսեթիա և Աբխազիա, Մոլդովայում` Մերձդնեստր, սակայն ոչ ոք չի խոսում Լեռնային Ղարաբաղի մասին:
Այսօր նշվում է Լեռնային Ղարաբաղի զինադադարի 20-ամյակը. Ռուսաստանի կողմից միջնորդավորված զինադադարի ստորագրումից հետո, շփման գծում զինվորները դեռ զինված են և մարդիկ շարունակում են մահանալ և հազարավորներն էլ տեղահան են եղել»:
Հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի լարումը կարող է հանգեցնել տարածաշրջանային բախման, որի մեջ կարող են ներգրավել այնպիսի խոշոր դերակատարների, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, Իսրայելը և Իրանը:
Պարբերականը նաև անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին հայտարարությանն ու նշել, որ նա ոչ մի նոր բան չի ասել:
«Արդյո՞ք Ուկրաինայի արյունահեղությունը կոգեշնչի ավելի քան պարզապես թվիթերյան միջամտությանը: Այսօր Լեռնային Ղարաբաղում զինադադարի խախտումները սովորական են դարձել, զինվորները կանոնավորապես կրակում են և սպանում են՝ շահարկելով, որ «սառը հակամարտությունը» «եռալու» ճանապարհին է:Ղրիմում անօրինական հանրաքվեն ստիպում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի: Նոյեմբերին Ադրբեջանի և Հայաստանի նախագահները երեք տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպեցին ու բանակցեցին: Սակայն հունվարին, լավատեսությունը «մարեց»: Տարվա սկզբին սկսվեցին զինադադարի խախտումները, շփման գծում մահվան դեպքեր գրանցվեցին: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը խաղում է երկու կողմից էլ, պաշտոնապես աջակցություն ցուցաբերում Հայաստանին և իր ռազմական բազան պահում Գյումրիում: Սակայն Մոսկվան մաիժամանակ Ադրբեջանին է վաճառել հսկայական չափի հասնող զենքեր, սարքավորումներ և հրետանային համակարգեր:
«Պուտինի Կրեմլ վերադարձով, իմ կարծիքով նրա հիմնական բնազդը՝ ստատուս քվոյի պահպանումն է: Ռուս ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, քանի որ դա նրանց կպարտավորեցնի, որպեսզի իր զոքերը Հայաստանի կողմից հանդես գան, սակայն ես ապացույցներ չեմ տեսնում, որ նրանք նաև խաղաղություն են ուզում: Ներկա պահին, Ռուսաստանը նման ստեղծագործական տրամադրություն չունի: Նա ընտրում է ամեն ինչ անշարժացնելու և իր լծակները պահպանելու տարբերակը»,-նշել է Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը:
Հնարավոր է դիվանագիտական կապերը խզվեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակական բանակցություններ են անցկացնում, սակայն շատերը կասկածում են, որ այդ խումբը կարող է գոյատևել, հաշվի առնելով ԱՄՆ-Ռուսաստան համագործակցությունը:
Ղրիմից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հատկապես ջանում են, որպեսզի իրենց ձայնը լսելի դառնա:
Ոմանք կարծում են, որ ըմբռնելի լուծումը՝ ԼՂ-ում ինքնիշխանության վերաբերյալ պաշտոնական, միջազգայնորեն արտոնված հանրաքվեն է: Բայց թե ովքեր են քվերակելու այդ հանրաքվեին մնում է վիճելի. արդյո՞ք ադրբեջանցիները, որոնք տարածքից դուրս են գտնվում, քվեարկելու են:
Անշուշտ հավանական է, որ ոչ մի կողմ էլ պատերազմ չի ուզում: 2008թ Ռուսաստանի և Վրաստանի պատերազմից հետո մենք հասկացանք, որ էթնիկ լարվածության ֆոնին անկանխատեսլի բաներ կարող են տեղի ունենալ՝ ռևանշիստական հողային պահանջներ, ռուսական շահեր և զենքերի բախում:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն էլ հույս է հայտնել, որ Ուկրաինայի համատեսքտում, ավելի շատ մարդիկ կծանոթանան Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրավիճակի հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում