ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում զանգերն արագ արձագանքման հեռախոսահամարներին անվճար են
Այժմ արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծառայության թեժ գծի 112 և 911 հեռախոսահամարներին կատարված զանգերը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցի ծածկույթի սահմաններում անվճար են թե՛ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և թե՛ ՀՀ այլ բջջային օպերատորների բաժանորդների համար, տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: