Հարցազրույցներ 16:09 15/05/2014

Ա.Պետրոսյան. Իսրայելի բարոյական պարտքը կսահմանափակվի պարբերաբար քննարկումներ նախաձեռնելով

«Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը հիշեցնում է միևնույն սցենարով պարբերաբար ներկայացվող բեմադրություն, որն իրականացվում է գրեթե նույն ժամանակային սահմաններում, նույն գործող անձանց մասնակցությամբ, ունենում է միևնույն սկիզբը, զարգացումն ու ավարտը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման կերպ բնութագրեց Հայոց ցեղասպանության հարցի շուրջ մայիսի 13-ին Իսրայելի խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներն արևելագետ Արմեն Պետրոսյանը:

Ըստ նրա՝  հատկապես 2009 թ. Էրդողանի և Պերեսի միջև տեղի ունեցած դավոսյան ընդհարման և 2010 թ. «Մավի Մարմարայի» միջադեպի հետևանքով իսրայելաթուրքական հարաբերություններում ծագած լարվածությունից հետո վերջին մի քանի տարիների ընթացքում մոտավորապես նույն՝ ապրիլ-հունիս ամիսներին, Իսրայելի խորհրդարանում նույն «Մերեց» կուսակացության առաջնորդների՝ նախկինում Խայիմ Օրոնի, ապա՝ Զահավա Գալ-Օնի նախաձեռնությամբ, նախ տեղի է ունենում խորհրդարանի լիագումար նիստ, որի ընթացքում քննարկման մասնակիցներն իրար չեն զիջում ազդեցիկ և տպավորիչ ելույթներով, ինչից հետո էլ խնդրի հետագա քննարկումները տեղափոխում են Կնեսետի հանձնաժողովներից որևէ մեկը, ասենք` Կրթության, մշակույթի և սպորտի կամ Պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովներում, որոնց շրջանակներում էլ որևէ դրական հանգուցալուծման չեն հանգում:

Այս անգամ էլ, բնականաբար, սցենարը նույնն է. չնայած որոշ հայտարարություններ դարձել են առավել զգուշավոր և հավասարակշռված:

Մասնավորապես՝ Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնի խոսքը՝ «որպես հրեաներ՝ իրենք պետք է ճանաչեն հայ ժողովրդի կրած տառապանքները, անգամ, եթե որևէ մեկին դրա համար չմեղադրեն, չեն կարող մերժել պատմությունն ու մարդկային արժեքները՝ ելնելով դիվանագիտական կամ քաղաքական զգուշությունից», կամ իշխող դաշինքի ներկայացուցիչ, խորհրդարանի նախկին խոսնակ, նախագահի պաշտոնի ամենաիրական հավակնորդներից Ռեուվեն Ռիվլինի հայտնի մոտեցումն առ այն, որ «Հայոց ցեղասպանության ճանաչումը հրեաների բարոյական պարտականությունն է՝ որպես ժողովուրդ» և այլն: Կառավարության ներկայացուցչի՝ այս անգամ Զբոսաշրջության նախարար Ուզի Լանդաուի տեսակետն էլ նախկինի պես նույն ձևաչափում էր՝ բարոյական պարտքի կողքին՝ նաև հայ-թուրքական երկխոսությանը չխոչընդոտելու տրամաբանությամբ:

«Իսկ խնդրի հետագա ընթացքը, կանխատեսում եմ, կարգելակվի Պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովում»,- նկատեց Պետրոսյանը:

«Հարցի բարձրացման ժամանակահատվածն էլ պատահական չէր ընտրված, նախ այն հաջորդում է ապրիլի վերջին Իսրայելի ԱԳ նախարարի՝ Ադրբեջան կատարած այցին՝ անգամ նվազագույն ստվեր չնետելու համար երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վրա, քանի որ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի պարբերաբար տապալումները Բաքուն հաճախ վերագրում է իրեն՝ հատկապես Թել Ավիվ-Անկարա հարաբերությունների լարվածության պարագայում, և երկրորդ, այն նախորդում է ս.թ. մայիսի վերջին «Մավի-Մարմարայի» հերթական տարելիցի նախաշեմին նախատեսվող, դեռևս 2013 թ. մարտից մեկնարկած իսրայելաթուրքական հաշտեցման գործընթացի հանգուցալուծմանը. կողմերը տևական սակարկությունններից հետո հանգել են ծովային ընդհարմանը զոհ դարձած ԹՀ քաղաքացիներին շուրջ 21 մլն դոլար դրամական փոխհատուցման պայմանավորվածությանը: Եվ հարցն, անխոս պետք է դիտարկել նաև այս համատեքստում՝ չբացառելով անհրաժեշտության դեպքում դրա երկկողմանի շահարկման հնարավորությունը»,- պարզաբանեց փորձագետը:

Խոսելով Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարի մասին՝ Պետրոսյանը նշեց. «Մի բան ակնհայտ է, այս անգամ ևս՝ անգամ Մեծ եղեռնի հարյուրամյակին ընդառաջ, գործընթացի սցենարը չի փոխվի, քանի որ Իսրայելը պատրաստ չէ կամ նույնիսկ պարտադրված չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Վերջին մի քանի տարիների ընթացքում որևէ էական փոփոխության չի ենթարկվել Իսրայել պետության իշխանությունների դիրքորոշումը` նաև արդեն դասական դարձած հիմնավորումներով` «դա երկու երկրների խնդիրն է, կամ իսրայելական հասարակությունը, բավականին ջերմ վերաբերմունք ունենալով հանդերձ հայ ժողովրդի և նրա պատմության հանդեպ, դեռ պատրաստ չէ հավասարության նշան դնելու սեփական Աղետի և Հայոց ցեղասպանության միջև, քանի որ հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների հավասարեցնելով՝ նվազեցվում է Հոլոքոստի բացառիկության հանգամանքը: Այս համատեքստում և հատկապես մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների ու իսրայելաթուրքական հարաբերություններում առկա բարելավման ֆոնին Իսրայելի բարոյական պարտքը կսահմանափակվի առավելագույնը խնդրի վերաբերյալ պարբերաբար քննարկումներ նախաձեռնելով»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՆ թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով: Առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 8003 կարճ...
Աղբյուր` Panorama.am
21:34
Թաթոյան. Չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մարդիկ, հանուն իրենց անձնական շահերի կամ պաշտոնների, վնասեն մեր պետականությունը
«2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների...
Աղբյուր` Panorama.am
21:11
Բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Եռաբլուրում անցկացվել է մոմավառություն
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է ավանդական դարձած ամենամյա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Արամ Առաջին. Ոչ բարեկամ երկրների հետ հարաբերություններ կարող են վտանգել Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը
«Անցնող տարին մեր կյանքը լեցուն էր տագնապներով ու վերիվայրումներով»,- իր նոր տարվա հայրապետական պատգամում ասում է Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
20:14
ՆԳՆ. Հրավառություն իրականացնելիս սահմանված կարգից խախտում հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն
Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ ՆԳՆ-ից զգուշացնում են, որ գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել...
Աղբյուր` Panorama.am
19:53
Չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով. «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
19:42
Նռան խորհուրդը... Եկեղեցին է, որի անդամները շատ ու բազմատեսակ են, բայց միավորված մեկ եկեղեցու մեջ
Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ Ամանորի գիշերը կատարվում Նռնօրհնեք։  Հայր Զաքարիան գրում է, որ  Քրիստոնեության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Երևանում վերելակը 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է, տուժած քաղաքացին հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծվել են 8 տարվա դատական ​​գործից հետո
Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծության հայցից ութ տարի անց պաշտոնապես համարվում են ամուսանալուծվա։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
18:27
Մատենադարանին է ընծայաբերվել 1657 թ. Շատախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում գրված Ավետարանը
Մատենադարանի անցնող տարին եղավ նշանակալի ձեռքբերումների, բարեփոխումների ու նոր նպատակադրումների տարի: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր...
Աղբյուր` Panorama.am
18:20
Նոր տարվա բողոքի երեկո Թբիլիսիում․ ցույցերի 36-րդ օրը
«Նոր տարվա բողոքի երեկո». եվրոպամետ ցույցերի 36-րդ օրը և Ամանորը Ռուսթավելիի պողոտայում` ամենամարդաշատ բողոքի ցույցով։ Քաղաքացիներն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Վեհափառ Հայրապետը պատգամել է արցախցիներին ամուր պահել իրենց ոգին և զորավոր
Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ...
Աղբյուր` Panorama.am
18:08
Համընթաց ենք քայլում ժամանակակից բժշկությանը․ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  ամանորյա ուղերձ է հղել՝ ասելով․ «2025-ից սպասումները մեծ են։ Մենք գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
17:55
Վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, միայն առաջ ենք գնալու. Պուտինի ամանորյա ուղերձն արդեն ցուցադրվել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձը, որն արդեն ցուցադրվել է Կամչատկայում և Չուկոտկայում, տևել է մոտ 3 րոպե։ Պուտինը դիմել է...
Աղբյուր` Panorama.am
17:38
ATP-250․ Խաչանովն ու Ռուբլյովը դուրս են եկել զուգախաղի կիսաեզրափակիչ
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովն ու կրկին ՌԴ-ն ներկայացնող Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Հոնկոնգում անցկացվող ATP-250 մրցաշարի զուգախաղի...
Աղբյուր` Panorama.am
16:51
«Փյունիկ»-ը նոր սեփականատեր ունի
«Փյունիկ» ՖԱ- ը Արթուր Սողոմոնյանից փոխանցվել է Անտոն Ֆարբերին։ Այս մասին ասում է ֆուտբոլային ակումբի ղեկավարության...
Աղբյուր` Panorama.am
16:39
Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու այս ապազգային իշխանություններից. Սերժ Սարգսյան
Մեր ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում հարկ է լինել շրջահայաց և զգոն;
Աղբյուր` Panorama.am
16:11
Ուկրաինացիներին կոչ են արել խնայել էլեկտրաէներգիան
Ուկրաինացի էներգետիկ մասնագետները կոչ են արել բնակչությանը ռացիոնալ սպառել էլեկտրաէներգիան՝ ուկրաինական էներգահամակարգում զգալի դեֆիցիտի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Միքայել Սրբազան. Հայ ժողովրդի առջև դեռ ծառացած են մնում խաղաղության, ազգային ու հոգևոր կյանքը շենացնելու՝ անհնարին թվացող, խնդիրները
Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ այժմ և միշտ և հավիտյանս:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}