Քառյակը որոշակի խնդիր ունի, քանի որ միասնական օրակարգ այդպես էլ չձևավորվեց. Ա.Մարտիրոսյան
«Քանի դեռ քառյակը որոշում չունի և այն չի կատարել, որևէ խնդիր կարծում եմ չկա: Բայց, քառյակի համար խնդիր կարող է առաջանալ այն տեսանկյունից, որ առկա ուժերը միասնական օրակարգ այդպես էլ չկարողացան ձևավորել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով «կուտակայինի» քվեարկությունից հետո ստեղծված իրավիճակը ու այն, որ քառյակն այլևս միասին անելիք չունի:
Հիշեցնենք, ԱԺ ոչ իշխանական չորս ուժերից երկուսը` ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն օրինագծի առաջին ընթերցման ժամանակ քվեարկեցին ձեռնպահ, իսկ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը` դեմ:
Ինչ վերաբերում է քառյակի ապագա չունենալուն, Ա.Մարտիրոսյանն ասաց, որ այս պահին նման խնդիր դրված չէ:
Անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին, որն այսօր դրվելու է քվեարկության երկրորդ ընթերցմամբ, «Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ չի կիսում կարծիքը, թե օրենքն իսկապես ազատել է հանրությանը պարտադիր բաղադրիչից, հակառակը. «Չկա կամավորություն, որովհետև ցանկացած պարագայում իրավունքի տեսանկյունից մարդը պիտի դիմի, որ մասնակցում է և ոչ թե հակառակը` դիմում գրի, որ չի մասնակցում: Բացի այս, մտավախությունն ունեմ, որ պետական հիմնարկներում այդ պարտադրումը կշարունակվի, նաև այնտեղ, որոնք խոցելի են հարկայինի առջև: Այս ամենը հաշվի առնելով միակ ճիշտ ուղին նա էր, որ պարտադիր բաղադրիչն ընդհանրապես հանվեր և միայն կամավորը գործեր»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան