ԵԽ նախագահությունը ստանձնող Ադրբեջանում ձերբակալվել են ֆրանսիացի երկու լրագրողներ
Ֆրանսիական Premieres Lignes պրոդյուսերական ընկերության երկու լրագրողներ ձերբակալվել են Բաքվի օդանավակայանում, այն պահին, երբ պատրաստվել են նստել Փարիզ մեկնող օդանավը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ձերբակալված լրագրողների գործընկեր Բենուա Բրենժեն BBC-ին հայտնել է, որ նրանց կատարած բոլոր ձայնագրությունները առգրավվել են, որից հետո նոր բաց են թողել:
Նշենք, որ լրագրողները Բաքու են մեկնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Ադրբեջան կատարած այցի շրջանակներում և նյութեր են պատրաստել Ադրբեջանում մարդու իրավունքների և երկրի տնտեսական իրավիճակի վերաբերյալ:
Ի դեպ` ֆրանսիացի լրագրողների ձերբակալությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ադրբեջանը պաշտոնապես ստանձնում է ԵԽ նախագահությունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում