Հասարակություն 11:21 15/05/2014

Ոլորտներում առկա խնդիրներն արդարացնելու համար փոխում են օրենսդրությունը. Բաբկեն Պիպոյան

ՀՀ կառավարության նախորդ նիստում հավանության արժանացավ «Բուսասանիտարիայի մասին», «Անասնաբուժության մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» «Կերի մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Այդ օրինագծերը պետք է համապատասխանեցվեն Մաքսային միության նույն ոլորտին առնչվող օրենսդրությանը:

Արդյո՞ք օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության կար և ո՞րն է նպատակը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս բոլոր օրենքները նախ պետք է դիտարկել մեկ ամբողջականության մեջ, քանի որ մեկը մյուսի շարունակությունն է: Այդուհանդերձ, Բ.Պիպոյանի համար անհասկանալի է, թե ինչու են օրենքներում փոփոխություններ կատարում. սովորաբար օրենքում փոփոխություններ են կատարում, երբ հին օրենքը ինչ-որ խնդիրներ չի կարգավորում:

«Հիմա խնդիրն այն է, որ նախորդ օրենքներն ամբողջությամբ չեն սպառել իրենց»,-ասում է նա:

Պիպոյանի խոսքերով` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է տվյալ ոլորտների վերահսկողությունը. «Եթե խնդիրը վերաբերում է զուտ ինստիտուցիոնալ փոփոխություններին, օրինակ` ՍԱՊԾ-ի փոխարեն գործառույթն այսուհետև իրականացնի գյուղատնտեսության նախարարությունը, ապա որոշակի տրամաբանություն կա, բայց այս դեպքում ևս որոշ դրույթներ վերանայման կարիք ունեն»:

Միաժամանակ, ՀԿ նախագահը նշեց, որ նոր օրենքը ևս չի կարգավորում այն, ինչը մտահոգիչ էր և չէր կարգավորվում հին օրենքով: Օրինակ` բուսական մթերքի անվտանգության հարցը, որը չի լուծվել ինչպես նախորդ, այնպես էլ նոր օրենքով. «Այսինքն` այն հարցերը, որոնք ի սկզբանե հասարակության, առանձին կազմակերպությունների կողմից բարձրաձայնվել են որպես խնդիր և լուծում են պահանջել, ի վերջո դրանք նորից բաց են մնում»:

Անդրադառնալով «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքին, Բաբկեն Պիպոյանն ասաց, որ նախորդ օրենքի համաձայն մինչև 2015թ-ը բոլոր արտադրողների մոտ պետք է ներդրվի HACCP անվտանգության համակարգ, սակայն մինչ օրս որևէ արտադրող այդ հարցը չի լուծել: Այսինքն` օրենքը հնարավորություն էր տալիս կարգավորելու խնդիրը, բայց իրականում ոչինչ էլ չի արվել:

«Օրենքով այս բոլոր խնդիրները կարգավորում էին, և սա խոսում է այն, մասին, որ խնդիրը օրենքի հետ կապված չէր»,- նշեց Պիպոյանը:

Երկրորդ կարևոր կետը ռիսկի հաղորդակցումն է: Այսօր բնապահպանական բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին նույնիսկ բարձրաձայնում են պետական այրերը. «Սննդամթերքի ոլորտում ռիսկի գործոնը մեծ է, սակայն ի՞նչ մոնիթորինգ է իրականացվել և ինչպիսի՞ն է պատկերը, մենք այս ուղղությամբ երբեև ոչ մի քայլ չենք տեսել: Հայաստանում, կարծես թե ձևավորվում է նոր ավանդույթ` ոլորտներում առկա խնդիրներն արդարացնելու համար փոխում են օրենսդրությունը: Բայց պետք է հասկանանք, որ չի կարելի վերցնել ու դեն նետել նախորդ օրենքի չկատարված մասերը: Արդյոք ոլորտում առկա չկարգավորված խնդիրների պատճառը վատ օրենքն է. այս հարցի պատասխանն է պետք գտնել»:

Ըստ Բ.Պիպոյանի, մենք ապրում ենք մի տարածքում, որտեղ բնապահպանական բազմաթիվ խնդիրներ կան. «Օրինակ` երբևէ լսել եք, որ մեր կերած վարունգը, լոլիկը փորձաքննության ենթարկեն, արդյոք դրանք անվտա՞նգ են: Նոր օրենքով ևս որակի հսկողության և կառավարման ոչ մի համակարգ չի ներդրվել, մինչդեռ զարգացած, զարգացող երկրներում այն պարտադիր է: Օրենքի նախագծերից ոչ մեկում այդ մասին չի խոսվում, ինչպես նաև բաց է մնում այն հարցը, թե ի՞նչ գործիքակազմով (մոնիթորինգների ժամանակացույց և այլն) են ապահովելու անվտանգությունը»:

Ինչ վերաբերում է ՄՄ-ի համապատասխանեցմանը, ապա, ըստ նրա, նախևառաջ անհրաժեշտ է ոլորտում առկա խնդիրներին լուծում տալ: Պիպոյանի կարծիքով,  համապատասխանեցնելը պարտադիր է, քանի որ Հայաստանն իր տնտեսական ուղղությունն արդեն ընտրել է. «Եթե անդամակցում ենք Մաքսային միությանը, ապա չափորոշիչների համապատասխանեցումը նորմալ է, բայց այն, ինչ կար մեր օրենքներում, չի հակասում ՄՄ-ին և բավարար էր միայն փոփոխությունները և ոչ նոր օրենքների ընդունումը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}