Արևմտյան բանկերը խստացնում են ռուսական ընկերությունների վարկավորման պայմանները
Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ սանկցիաներ կիրառելու պայմաններում խոշոր արևմտյան բանկերը և վարկային կազմակերպությունները խստացրել են ռուսական ընկերություններին վարկավորման պայմանները: Գրում է «Վեդոմոստի» գործակալությունը:
Մինչև պատժամիջոցների սահմանումը վարկերի տրամադրումը ենթադրում էր դրանց մարում «ոչ բարենպաստ իրավիճակներ» ստեղծվելու պարագայում: Սակայն այժմ վարկատուները պահանջում են պայմանագրում ամրագրեն հստակ բանաձևեր, որը կստիպի ընկերությանը անմիջապես վերադարձնել միջոցները կամ դեֆոլտ հայտարարել, եթե տվյալ ընկերության, կամ բաժնետերերից մեկի հանդեպ պատժամիջոցներ է կիրառվում:
Արևմտյան բանկերի կողմից առաջադրված նոր պայմանները ստիպել են ռուսական ընկերություններին վարկեր վերցնել հայրենական բանկերից: Օրինակ` «Սիբուր» ընկերությունը, որի սեփականատեր Գենադի Տիմչենկոյի հանդեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել, 780 մլն դոլարի վարկ է ստացել ռուսական Խնայբանկից, քանի որ արտասահմանյան բանկերի հետ բանակցությունները ընդհատվել են:
Նշենք, որ ռուսական ընկերությունների և արտասահմանյան բանկերի միջև համագործակցությունը հետընթաց ապրեց Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո: