Եգիպտոսի նախագահի թեկնածուն ԱՄՆ-ից օգնություն է խնդրում
Եգիպտոսի նախագահի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին Reuters գործակալությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ին խնդրել է օգնել ջիհադիստ ահաբեկիչների դեմ պայքարում, որպեսզի խուսափեն Մերձավոր Արևելքում նոր Աֆղանստան ի հայտ գալուց:
«Մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ: Եգիպտոսի բանակը լայնամասշտաբ գործողություններ է իրականացնում Սինայում, որպեսզի այն չվերածվի ահաբեկչության հենակետի, որը կսպառնա հարևան երկրներին, իսկ Եգիպտոսը անկայուն երկրի կվերածի: Եթե Եգիպտոսը անկայուն լինի, ողջ տարածաշրջանը անկայուն կդառնա»,-ասել է Ալ-Սիսին` ավելացնելով, որ ահաբեկչության դեմ պայքարելու համար իրենք ԱՄՆ-ի և ամերիկյան սարքավորումների կարիքն ունեն:
Նրա խոսքով, Արևմուտքը պետք է հասկանա, որ ահաբեկչությունը հասնելու է իրենց դուռը, եթե չօգնեն արմատախիլ անել դա:
Ալ-Սիսին անդրադարձել է նաև Սիրիային, որտեղ ԱՄՆ-ն և Եվրոպան աջակցում են ապստամբներին:
«Եթե Սիրիան չմիավորվի, մենք ականատես կլինենք նոր Աֆղանստանի: Չեմ կարծում, որ ցանկանում եք տարածաշրջանում նոր Աֆղատնստան ունենալ»,-ընդգծել է նախագահի թեկնածուն: