«Հաբերլեր». Էրդողանը բռունցքով հարվածել է ցուցարարի (տեսանյութ)
Թուրքիայի Սոմա շրջանի բնակչությունը զայրույթի ու դժգոհության հուժկու ալիքով է դիմավորել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Վարչապետին տեղափոխող ավտոմեքենան խցանվել-մնացել է հոծ բազմության մեջ: Քաղաքացիները կառավարության ղեկավարին թույլ չեն տվել հեռանալ: Էրդողանի թիկնազորը ստիպված է եղել նրան պատսպարել մոտակա սուպերմարկետում` հեռու պահելով քաղաքացիների բարկացած գործողություններից:
Ինչպես հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, Էրդողանն ու նրա օգնական Բյուլեն Արընչը բավականին նյարդային պահվածք են դրսևորել:
«Պնդումներ կան այն մասին, որ խանութ մտնելու պահին սկսված քաշքշուկի ժամանակ վարչապետը բռունցքով հարվածել է այնտեղ գտնվողներից մեկին: Ինչից հետո փոխվարչապետ Արընչը, իր թևերով փակելով վարչապետին, նրան դուրս է հանել դեպքի վայրից»,- տեղեկացնում է թուրքական կայքը: