Գուրգեն Դումանյանը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ
ՀՀ վարչապետի որոշմամբ` Գուրգեն Դումանյանը նշանակվել է ՀՀ կառավարության-աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Գուրգեն Դումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Նշենք, որ Գուրգեն Դումանյանը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարն էր: