«The Oxford Times»-ը՝ հայազգի վիրտուոզ դաշնակահար Տիգրան Համասյանի մասին

«Երազի նման, դյութող ու հուզական՝ այսպիսին է Տիգրան Համասյանի արվեստը, վիրտուոզ դաշնակահարի, ով իրենից ներկայացնում է մեկ մարդու երաժշտական հեղափոխություն»,-գրում է բիտանական «The Oxford Times» պարբերականը, ներկայացնելով լրագրող Թիմ Հյուգսի հոդված-հարցազրույցը Տիգրանի մասին` «Հայկական ջազ վիրտուոզը վերադառնում է Օքսֆորդ» վերտառությամբ հոդվածում:

Անդրադառնալով տաղանդաշատ երաժշտի արվեստին, հեղինակը նշում է, թե Տիգրանի գործերում ձուլված են իր հարազատ հայկական ավանդական երաժշտությունն ու ջազը, ինչն էլ ծնում է յուրօրինակ ավանգարդ ստեղծագործություններ, իսկ 27-ամյա հեղինակին դարձնում «հիպնոսի վարպետ», ով ունի իր յուրօրինակ ոճը: Հյուգսը կարծում է, որ Տիգրանի մեղեդին իրավացիորեն կախարդական է, քանզի ոգեշնչող հնչյունները գործնականում չի կարող բացատրել նույնիսկ ինքը՝ հեղինակը:

«Դա հայկական հակաէքսպերիմենտալ պանկ ջազ է: Այն 21-րդ դարի իմպրովիզացիոն երաժշտություն է, ստեղծագործելու պրոցեսը վերացական է և այդ պրոցեսի ժամանակ ամբողջապես կտրվում ես երաժշտությունից այն կողմ գտնվող արտաքին աշխարհից: Ամեն ինչ երաժշտություն է և լեզուն՝ երաժշտական լեզու է: Թերևս դա է պատճառը, որ երաժշտությունը երբեք հնարավոր չէ վերարտադրել բառերով»,-պատմել է Համասյանը:

Հեղինակը գրում է, թե հայազգի երաժիշտը Օքսֆորդ է վերադառնում եվրոպական հյուրախաղերից հետո և երկու տարի անց պատրաստվում է հերթական համերգին: Ներկայացված են Տիգրանի կենսագրությունից հատվածներ: Նրա պատմությունը սկսվում է Հայաստանի Գյումրի քաղաքից, որտեղ Տիգրանի բնորոշմամբ, «ամեն ինչ ներծծված է եղել երաժշտությամբ»: Երիտասարդ դաշնակահարը պատմել է, թե սերը երաժշտության հանդեպ ձևավորվել է իր ընտանիքում, որտեղ շրջապատված է եղել երաժշտասերներով: Մեծ երաժշտության նկատմամբ սերը Համասյանի մոտ ձևավորվել է հոր ռոք երաժտության հավաքածուները պարբերաբար լսելիս: Led Zeppelin, Black Sabbath, Deep Purple և Queen` սրանք են կատարողները, որոնք վաղ հասակից երիտասարդի մոտ ձևավորել են ճաշակ: Երեք տարեկանում Համասյանն արդեն կարողանում էր դաշնամուրի վրա պարզ մեղեդիներ կատարել, իսկ երեխայի սիրելի խաղալիքներն են եղել նվագարկիչն ու դաշնամուրը:

«Հայաստանում բարի ավանդույթ կա, որ երեխաները պետք է հաճախեն երաժշտական դպրոցներ ու սովորեն նվագել տարբեր գործիքների վրա: Կային շատ ընտանիքներ, որտեղ հասանելի էր դաշնամուրը, նույնսիկ եթե այդ տանը պրոֆեսիոնալ երաժիշտներ չկային: Շնորհիվ այդ ավանդույթի, ինչպես և ընտանիքիս, ես մեծացա երկու դաշնամուրով՝ մեկը տատիկիս տանը, մյուսը՝ ծնողներիս»,-պատմել է Տիգրանը:

Մինչ յոթ տարին լրանալը Տիգրանն արդեն իր համար բացահայտել էր ջազը և սկսել իմպրովիզներ կատարել դաշնամուրի վրա: 16 տարեկանից Համասյանը տեղափոխվում է Կալիֆորնիա, որտեղ ուսում է ստանում Հարավային Կալիֆորնիայի համալսարանում: 18 տարեկան հասակում  նա ձայնագրում է իր առաջին ալբոմը:

Զրույցում Տիգրանը հիշում է ժողովրդական երաժիշտ Կարո Չալիկյանի հետ իր հայաստանյան հանդիպումը և մեջբերում նրա խորհուրդը. «Նվագելիս կամ երգելիս երբեք մի մոռացիր, որ կատարում ես Աստծո առաջ»:

«Այդ խոսքերն ինձ ստիպեցին մտածել հիմքերի մասին, ինչն եմ ես սիրում ամենից շատ երաժշտության մեջ և որն է ճիշտն իմ երաժշտության, որ այն ծնվում է հոգուց, օժտված է զգացմունքով, ի տարբերություն այս կամ այն ժամանակակից կամ սիրված երգի կատարման»,-ասել է երաժիշտը:

Հարցազրույցի ժամանակ Տիգրանը պատմել է նախորդ տարի Երևան կատարած իր այցելության մասին. «Հայաստանում դրական և բացասական զարգացումներ տեսա: Ակնհայտորեն, արևմտյան քարոզչության պատճառով բազում արժեքներ ու ավանդույթներ սկսել են դանդաղորեն դուրս մղվել: Էժանագին, արհեստական, անհավատ ու անարժան մշակույթն ու մտածողությունը հետզհետե տիրում է հայ երիտասարդությանը: Այլ խոսքերով, մարդիկ հեռանում են իրենք իրենցից, կորցնում ներքնաշխարհն ու բնության հետ կապը, այն արժեքները, որոնք պետք է, որ ավելին լինեին, քան որևէ բրենդը, նոր մերսեդեսը կամ Ռիհանայի 500 դոլար արժողությամբ տոմսերը: Դրական միտումներն այն են, որ չնայած այս բոլոր ազդեցություններին, Հայաստանում դեռ գերիշխում է ոգեղենը, անբացատրելի գեղեցկությունն ու մարդկային սերը: Երբ վայրէջք ես կատարում, անմիջապես զգում ես դա: Ինչպես մենք ենք Հայաստանում ասում՝ Hamberutyune Kyanq e (Համբերությունը կյանք է)», - եզրափակել է Տիգրանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}