Ֆյոդոր Լուկյանով.Եվրասիական միությունը ԽՍՀՄ-ի վերականգնում չէ
«2013թ.-ը շատ կարևոր և հաջող տարի էր ՌԴ-ի արտաքին քաղաքականության համար և բոլորը հիշատակում են Պուտինի «սիրիական գամբիտը»՝ ՌԴ-ը թույլ չտվեց ԱՄՆ-ին անիմաստ պատերազմ սկսել Մերձավոր Արևելքում»,-այսօր «Կովկաս-2013» միջազգային գիտաժողովի ընթացքում ասաց «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքետ Ֆյոդոր Լուկյանովը:
Նա նշեց, որ 2013թ.-ին Ռուսաստանը կարողացավ հասնել հետխորհրդային տարածաշրջանում իր ազդեցությանը վերագտնման ամենաբարձր շեմին:
«Նախորդ տարի ՌԴ-ի կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի վերականգվի իր ազդեցությունը հետխորհդային տարածաշրջանում: Կարծիքներ էին հնչել, որ Մոսկվան կփորձի ամրապնդել և կապիտալիզացնել այն ձեռքերումները, որոնք առկա են հետխորհդային տարածաշրջանում»,-նշեց Ֆ.Լուկյանովը:
Նրա խոսքերով, նախորդ տարի ՌԴ-ի քաղաքական դաշտում ի հայտ եկան գաղափարախոսության և ինքնության ակտիվ քննարկումներ ու Պուտինը իր ելույթներից մեկում հայտարարեց, որ ՌԴ-ի գաղափարախոսությունը պահպանողականությունն է:
«Գաղափարախոսության ի հայտ գալը որոշակի ազդեցություն կթողնի ՌԴ-ի արտաքին քաղաքականության վրա»,-նշեց Ֆ.Լուկյանովը:
Լուկյանովը, անդրադառնալով Եվրասիական ինտեգրացիային, նշեց, որ Եվրասիական միությունը ԽՍՀՄ-ի վերականգնում չէ, այլ ավելի շատ եվրոպական ինտեգրացիոն գործընթացի տեղափոխություն` հետխորհդային տարածք:
«Եվրասիական միությունը ինքնորոշման և ինքնության փնտրտուք է և հարցի պատասխան, թե ով ենք մենք և ով է մեզ հետ»,-նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին` Լուկյանովը նշեց, որ Ղրիմի միացումը ՌԴ-ին անդառնալի է և Ղրիմի վերադարձը հնարավոր չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները