Լյուքս Ստեփանյանի գործով կալանավորը շարունակում է բերանը կարած հացադուլը
Նոյեմբերյանի զորամասում նախորդ տարի սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանը, ով գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է բերանը կարած հացադուլը: ԱՆ ՔԿՎ լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ Դավիթ Խաչատրյանը բժիշկների հսկողության տակ է, նրա առողջական վիճակը լավ է:
«Մեր սոցիալ-հոգեբանները աշխատում են նրա հետ և փորձում են համոզել հետ կանգնել հացադուլի մտքից, սակայն նա չի համոզվում», -փոխանցեցին վարչությունից:
Թեմային առնչվող`
Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալը կարել է բերանը
Ես սպանություն չեմ կատարել. Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալը հացադուլ է հայտարարել ու դիմել ՀՀ նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան