Արդարադատության փոխնախարարն ազատվել է աշխատանքից
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, արդարադատության փոխնախարար Եղիշ Կիրակոսյանը աշխատանքից ազատվել է:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», -նշված է Աբրահամյանի որոշման մեջ:
Ավելի վաղ պաշտոնից ազատվել էր արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արամ Օրբելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում