Փիթեր Սթանո. Եվրամիությունը սպասում է Հայաստանի արձագանքին
Եվրոպական միությունը սպասում է Հայաստանի արձագանքին` հասկանալու, թե ինչպես կարելի է զարգացնել հարաբերությունները Ասոցացման համաձայնագրի ձախողումից հետո: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոն:
«Մենք սպասում են մեր հայ գործընկերներին, որոնք պետք է ներկայացնեն բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, որպեսզի մենք կարողանանք անցնել հաջորդ փուլ և քննարկել հարաբերությունների նոր իրավական հիմքերը», - ասել է Սթանոն «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվիակի հետ զրույցում:
Oրերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանում հայտարարել է, թե պետք է խելամիտ մոդել գտնել Հայաստան - Եվրամիություն ասոցացման համար: Օլանդը նաև նշել է, որ ինքը խնդիր չի տեսնում, և Հայաստանը կարող է գնալ Մաքսային միություն:
Եվրամիության հանձնակատարի խոսնակը այս հարցում ներկայացրել է ԵՄ-ի պաշտոնապես հաստատված դիրքորոշումը. «Մենք կարող ենք ներկայացնել Հայաստանի հետ Եվրամիության ընդհանուր և համաձայնեցված դիրքորոշումը, որը հստակ նշվել է անցյալ տարի Վիլնյուսում ստորագրված համատեղ հայտարարության մեջ: Այն է` մենք համաձայնել ենք զարգացնել և ամրացնել մեր համագործակցությունը Արևելյան գործընկերության բոլոր ոլորտների շրջանակներում, բայց հաշվի առնելով Հայաստանի նոր կարգավիճակը` կապված Մաքսային միությանը միանալու հետ: Հենց հիմա մենք սպասում ենք հայկական կողմի արձագանքին, թե ինչպես են իրենք մտադիր շարունակել հարաբերությունները: Հետո միասնաբար Եվրամիության բոլոր անդամ երկրներով մենք պետք է վերանայենք համագործակցության նոր իրավական հիմքերը»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները