Սասուն Միքայելյանը նոր կառավարության հետ հույսեր չի կապում
«Մենք չենք ուզում խաղերի մեջ մտնել: Մեր նպատակն է ձևավորել ինստիտուցիոնալ ընդդիմություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցի նոր կառավարության հետ:
Նրա խոսքով, թեև ձևավորվել է նոր կառավարություն, բայց ոչ մի բան չի փոխվի, քանի որ ընդամենը մարդկանց տեղն է փոխվել:
«Նրանք կատարելու են Սերժ Սարգսյանի հրահանգները, ոչ մի փոփոխություն չեմ տեսնում»,- նշեց Ս. Միքայելյանը:
Նախորդող հրապարակում՝
«Քաղաքացիական պայմանագիր». Ծայրահեղ քայլերն այս պահին օրակարգային չեն