Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» Կաննի կինոփառատոնին ներկայացրել է Համաշխարհային կինոյի հիմնադրամը
Կաննի կինոփառատոնի շրջանակներում «Կաննի դասականները» հետահայաց ծրագրում այս տարի, ի թիվս 24 կինոնկարների, ցուցադրվելու է նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» («Սայաթ-Նովա»), որը վերանգնվել է L’immagine Ritrovata լաբորատորիայում Համաշխարհային կինոյի հիմնադրամի (Film Foundation-World Cinema Project) նախաձեռնությամբ: Ֆիլմը կինոփառատոնին ներկայացրել է վերականգնող հիմնադրամը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ազգային կինոկենտրոնի kinoashkharh.am կայքից:
Հիմնադրամը ֆիլմը վերականգնելիս սերտորեն համագործակցել է հայ մասնագետների հետ և օգտվել հայկական արխիվներից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ուկրաինական և ռուսական աղբյուրների մեծ մասը, հղում անելով «Մոլոդոստ» կինոփառատոնի տնօրեն Անդրեյ Խալփախչիին, Կաննում Ուկրաինայի ներկայացրած ժապավենների թվում նշում են նաև «Նռան գույնը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին