Ֆրեյզեր. Այսօր Ռուսաստանի և Թուրքիայի հնարավոր ներգրավվածությամբ նոր բախումը հավանական է ավելի, քան երբևէ
«Todays Zaman»-ը տպագրել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի՝ « ԼՂ հակամարտությունը 20 տարի անց» վերնագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«1994թ-ի մայիսի 12-ից ի վեր խաղաղություն ամրապնդման ուղղված ոչ մի հեռանկարային քայլ չի ձեռնարկվել: Կողմերը դեռևս հեռու են խաղաղության համաձայնագրից:
Փոխարենը, հատկապես վերջին մի քանի տարիներին, սահմանագծում զոհերի թիվն ավելանում է: Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, մասնավորապես Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, էլ ավելի է դժվարեցնում ԼՂ հակամարտության կարգավորումը:
Վերջին 20 տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ն և Ֆրանսիայի միջնորդությամբ Ադրեջանի և Հայաստանի իշխանությունների միջև բանակցություններ են ընթացել: Նրանց հիմնական նպատակը Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ղարաբաղի հայկական բնակչության ինքնորոշման իրավունքի շրջանակներում հակամարտության կարգավորումն է:
Առաջընթացի բացակայության ֆոնին միջազգային բանակցությունների ձևաչափը փոխելու կամ միջազգային միջնորդությունը դադարեցնելու վերաբերյալ կոչերը գնալով ավելի հաստատակամ են դառնում:
Երկու երկրների նախագահները վախենում են, որ փոխզիջման գնալու դեպքում կքննադատվեն հասարակություննների կողմից:
Տարածաշրջանում վստահության բացակայություն է նկատվում: Երկու հասարակությունների միջև բաժանումը մեծանում է, քանի որ սերունդը, որը հիշում է Խորհրդաին ժամանակաշրջանում համատեղ գոյատևման տարիները, փոխարինվում է ատելության և զզվանքի մթնոլորտում կրթված սերնդով:
Անցած 20 տարիները բանակցությունները ցույց են տվել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը չի կարող հաստատվել երկու երկրների նախագահների միջև «փակ դռների հետևում» անցկացված բանակցությունների շնորհիվ:
Անհարժեշտ է, որ հասարակություններն ավելի մեծ ներգրավածություն ունենան խաղաղության հաստատման գործընթացին: Սակայն Բաքուն և Երևանը այս ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրում:
Ավելին` Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են Ռաուֆ Միրկադիրովին, Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրանքով հետաքննություն սկսել Թուրքիայից արտաքսված Արիֆ ու Լեյլա Յուուսների դեմ:
Այս երեք անձնավորություններն էլ ներգրաված են «Հանրային երկխոսություններ» քաղաքացիական-հասարակական ծրագրում:
Ուկրաինայի իրադարձությունները հուսահատություն են բերում: 1994 թ. Բուդապեշտում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև ստորագրված` Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ հուշագրի կոպիտ խախտման պայմաններում քիչ հավանական է, որ այսօր Հայաստանը կընդունի նման երաշխիքներ իր կողմից գրաված տարածքների հարցում:
Ռուսաստանը, առաջնորդվելով իր ազգային իմպերիլիստական արտաքին քաղաքականությամբ, շահագրգռված չէ նպաստել ԼՂ հակամարտությունը կարգավորման գործընթացին:
20 տարի առաջ զորքերի դուրսբերումը,փախստականների վերադարձը և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը, կարծես թե հրադադարի ռեժիմը ստորագրումից հետո հաջորդ տրամաբանական քայլերը պետք է լինեին:
Սակայն դրանցից ոչ մեկն էլ տեղի չունեցավ:
Այսօր Ռուսաստանի և Թուրքիայի հնարավոր ներգրավվածությամբ նոր բախումը հավանական է ավելի, քան երբևէ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում