ՀՀԿ համագումարին խորհրդարանական խմբակցություններից չեն հրավիրվի
Մայիսի 24-ին կայանալիք Հանրապետական կուսակցության հերթական՝ 15-րդ համագումարին, որը կայանալու է Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, խորհրդարանական խմբակցություններից ներկայացուցիչներ չեն հրավիրվի: Այդ մասին այսօր ՀՀԿ ԳՄ հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա տեղեկացրեց, որ մեկ ժամից ավել տևած ԳՄ նիստում քննարկել են համագումարի կազկամերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր: Այլ հարցեր ՀՀԿ ԳՄ նիստում չեն քննարկվել:
Շարմազանովի ներկայացմամբ, հերթական համագումար է լինելու, որի ընթացքում կընտրվի կուսակցության նախագահ, կհնչեն ելույթներ:
Ի դեպ, նա ասաց նաև, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստին ներկա է եղել:
Թեմային առնչվող հրապարակում՝
Հանրապետական կուսակցությունը մայիսի 24-ի համագումարում նախագահ կընտրի