Լևոն Շիրինյան. ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար քաղաքական բազա է
«ԱԺ ոչ իշխանական ուժերին ոչ իշխանական կոչելը սխալ է, քանի որ եթե ոչ իշխանական են, թող հրաժարվեն իրենց աշխատավարձերից, հարստություններից և այլն»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նա նշեց, որ ԱԺ-ի ոչ իշխանական ուժերը «մանթրաժ» են և չգիտեն, ինչի շուրջ համախմբվեն, նրանց հույսը ԲՀԿ-ն էր. «ԲՀԿ-ն, սակայն երբեք չի հայտարարել, թե պահանջում է ՀՀ նախագահի հրաժարականը»:
«Ընտրություններին քառյակը կջախջախվի և իրենց մոնոլիտը կքանդվի: Քառյակից ԲՀԿ-ն կարող է դառնալ բազա, որի վրա հենվելով Ռոբերտ Քոչարյանը կարող է փորձի վերադառնալ իշխանության»,-հավելեց քաղաքագետը:
Նաև նկատեց, որ Քոչարյանի բերած նախարարները այժմ կառավարությունում են և Սերժ Սարգսյանը մեծ հաճույքով իշխանությունը կփոխանցի Ռոբերտ Քոչարյանին: