ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը դատապարտել է Բաքվում ֆրանսիացի լրագրողներին բերման ենթարկելու դեպքը
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մուժնիեկսը Twitter-ի իր էջում դատապարտել է Բաքվում ոստիկանության կողմից ֆրանսիացի լրագրողներին բերման ենթարկելու և նրանց պատրաստած նյութերն ու աշխատանքային սարքավորումներն առգրավելու դեպքը:
«Անհանգստացած եմ Ադրբեջանում ֆրանսիացի լրագրողներին բերման ենթարկելու և նյութերի առգրավման փաստով: Այդ երկրում սա մամուլի ազատության և մարդու իրավունքների նկատմամբ հերթական հարվածն է»,-գրել է վերջինս:
Նշենք, որ ձերբակալված լրագրողները Բաքվում էին` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը լուսաբանելու համար: Ֆրանսիայի նախագահի մեկնելուց հետո, լրագրողները որոշել են 2 օր մնալ Բաքվում ու մի քանի ռեպորտաժ պատրաստել: Սակայն նրանց օդանավակայանում ձերբակալել են, և իրավապահ մարմինների աշխատակիցները վերցրել են բոլոր ձայնագրություններն ու սարքավորումները, ապա բռնի կերպով արտաքսել երկրից:
Նրանց ձերբակալության վերաբերյալ նաև իր մտահոգությունն է հայտնել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում