Սպասված տոներ՝ «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր»
«Թանգարանների միջազգային օրը և դրան նախորդող «Թանգարանների գիշեր» ակցիան այն մշակութային տոներից է, որին անհամբեր սպասում է ամբողջ բնակչությունը: Դրա մասին վկայում է այցելուների քանակը. տարեցտարի այցելուներն ավելանում են»,- Մոսկվա–Երևան–Թբիլիսի մուլտիմեդիոն տեսակամուրջի ժամանակ ասաց Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:
Մայիսի 18-ին նշվելու է «Թանգարանների միջազգային օր»-ը՝ «Թանգարանները միավորում են մեզ» խորագրով: Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` մայիսի 17-ին արդեն 10-րդ անգամ կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանի և Արցախի 100 թանգարանի մուտքը մինչև կեսգիշեր ազատ կլինի հասարակության առջև:
«Տարեցտարի ավելանում են ոչ միայն ակցիային մասնակցող թանգարանների քանակը, այլ նաև թանգարաններում անցկացվող միջոցառուները դառնում են ավելի տարաբնույթ, բարձրանում է նաև անցկացվող միջոցառումների որակը»,- ասաց փոխնախարարը:
Ըստ Ա. Սամուելյանի, միջոցառումները հիմնական կրթական բնույթ են կրում:
Նշենք, որ թանգարանները վաղը բաց են լինելու մինչև կեսգիշեր: Թանգարանների մուտքը լինելու է անվճար:
«Նման միջոցառումների, ակցիաների անցկացումը մշակույթի հանրահռչակման լավագույն միջոցներից է»,- ասաց փոխնախարար Ա. Սամուելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում