«Շիրվանի ազատագրման ճակատ»-ը ուղերձ է հղել Երևանում անցկացվող առաջին թաթագիտական գիտաժողովի մասնակիցներին
Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկեց առաջին թաթագիտական միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են շուրջ 40 գիտնականներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից և այլ երկրներից:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Գ. Ասատրյանը բացման արարողության ժամանակ, անդրադառնալով մինչ օրս կազմակերպված թալիշագիտական կոնֆերանսներին, «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի գործարկմանը, կարևորեց նաև թաթագիտական գիտաժողովի անցկացումը, նշելով, որ այն ևս կարևոր դեր կունենա ներկայիս Ադրբեջանական Հանրապետության տեղաբնիկ ժողովուրդների թվին պատկանող մահմեդական թաթերի կամ կովկասյան պարսիկների ազգային ինքնության, լեզվի և մշակույթի ուսումնասիրման գործում:
Նշենք, որ թաթերը բնակվում են Արևելյան Այսրկովկասի հիմնականում մերձակասպյան շրջաններում՝ Ապշերոնի թերակղզուց, մինչև Լեռնային Շիրվան: Այսրկովկասի մահմեդական թաթերի զգալի մասը 19-րդ դարի վերջերից սկսած՝ հիմնականում քաղաքական հանգամանքներով պայմանավորված ենթարկվել է էթնիկ ուծացման կամ թյուրքացման՝ գործընթաց, որն արհեստականորեն շարունակվում է նաև մեր օրերում:
Գիտաժողովի բացման արարողության ավարտին կազմկոմիտեի անդամները հայտարարեցին, որ «Շիրվանի ազատագրման ճակատ» կազմակերպությունն անակնկալ կերպով ադրբեջաներեն լեզվով ուղերձ է հղել գիտաժողովի մասնակիցներին:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, գիտաժողովի կազմկոմիտեի անդամ Վ. Ոսկանյանը, իր ելույթի ընթացքում, անդրադառնալով վերոնշյալ կազմակերպությանը, նկատեց, որ այն շուրջ երկու ամիս առաջ է հայտարարել իր գործունեության մասին: «Շիրվանի ազատագրման ճակատ»-ի հիմնական նպատակը ներկայիս Ադրբեջանի տարածքում Շիրվանի Պարսկական Հանրապետության հռչակումն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում