«Դ!եմ եմ». Կառավարությունը միայն գումարը ֆոնդերին փոխանցելու խնդիր է լուծում
Նոր օրենքը կարելի է համարել քաղաքացիների պայքարի ձեռքբերում, սակայն սա հաջողության միայն մեկ դրույթն է, պայքարը պետք է շարունակել: Այս մասին այսօր լրագրողնեորի հետ հանդիպման ժամանակ ասաց «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը:
Խոսելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծի մասին, նա կարծիք հայտնեց, որ կառավարությունը գործի է դնում մի մեխանիզմ, որը ՍԴ-ն արդեն հակասահմանադրական է ճանաչել, կառավարությունը միայն գումարը ֆոնդերին փոխանցելու խնդիր է լուծում:
Ըստ նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանի, միջանկյալ օրենքով դեռևս սահմանադրական կարգը չի վերականգնվել, կա միայն փոքրիկ առաջընթաց՝ դիմումներ գրելու հնարավորության մասով:
«Նոր օրենքի հիման վրա պետք է գրվեն նոր դիմումներ՝ կենսաթոշակային պահումներ չկատարելու համար, անկախ նրանից՝ նախկինում գրվել են, թե ոչ»,- նշեց Տիգրան Մարտիրոսյանն ավելացնելով, որ գուրծատուները ներկայացված դիմումները պետք է հաստատեն փաստաթղթով:
«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Լուսինե Վաթյանն էլ հավելեց, որ իրազեկման և այլ տիպի ակցիաները շարունակվելու են: Անդրադառնալով դիմումի ձևին` նա տեղեկացրեց. «Պետք է սպասել, որ հրապարակվի օրենքը, որից հետո էլ հետո կմշակվի և կհրապարակվի դիմումի տարբերակը»: