Եվրամիությունը մտադիր է Հայաստանի հետ համագործակցության նոր ձևաչափ մշակել

Օրերս պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել հայտարարություններով, որոնք նոր մեկնարկ են ազդարարում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման առումով: Մաքսային միությանը և ապագայում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու որոշումից հետո առաջին անգամ ԵՄ անդամ առանցքային պետություններից մեկի` Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ չի դատապարտում Հայաստանի որոշումը, այլ ընդհակառակը, փորձում է հասկանալ այն, քանի որ Հայաստանը բացառիկ պայմանների մեջ է ապրում: Նա անգամ համոզմունք է հայտնել, որ հենց այդ պատճառով Եվրամիությունը պետք է աջակցի Հայաստանին: 

Այս հայտարարությունը էականորեն տարբերվում է Եվրամիության տարբեր պաշտոնյաների նախկինում արված հայտարարություններից, որ ԵՄ-ում ափսոսանք են հայտնում Հայաստանի որոշման կապակցությամբ, որ այդ որոշումը պայմանավորված է եղել Ռուսաստանի կողմից գործադրված ճնշումներով: Օլանդը փոխում է այդ կարծրատիպը` հասկացնելով, որ խնդիրն ավելի լայն է և կապված է շատ գործոնների, մասնավորապես տարածաշրջանային իրողությունների հետ, ինչի մասին նա ակնարկում է` «բացառիկ պայմանների մեջ ապրել» ասելով: Ինքին հասկանալի է, որ խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստանի տնտեսական շրջափակմանը, Եվրոպայում Հայաստանի և Թուրքիայի միջև միակ փակ սահմանին, անվտանգության երաշխիքներին, ՂԼ հակամարտությանը:

Ավելին, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է գտնել Եվրամիության հետ Հայաստանի ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն:  Սակայն թե կոնկրետ ինչ մոդելի մասին է խոսքը, նա չի մանրամասնել: «Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրից հրաժարվելուց հետո հարաբերությունների զարգացման մոդելը դեռևս հստակ չէ, բայց որ Եվրամիությունում կա հստակ մտադրություն Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական նոր ձևաչափ մշակել, կարծես թե ակնհայտ է:

Եվրամիությունը սպասում է Հայաստանի առաջարկներին

Ամբողջական նոր ձևաչափ մշակելու ԵՄ մտադրության մասին է վկայում նախօրեին Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոյի հայտարարությունը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշել է, որ Եվրոպական միությունը սպասում է Հայաստանի արձագանքին` հասկանալու, թե ինչպես կարելի է զարգացնել հարաբերությունները Ասոցացման համաձայնագրի ձախողումից հետո: 

«Մենք կարող ենք ներկայացնել Հայաստանի հետ Եվրամիության ընդհանուր և համաձայնեցված դիրքորոշումը, որը հստակ նշվել է անցյալ տարի Վիլնյուսում ստորագրված համատեղ հայտարարության մեջ: Այն է` մենք համաձայնել ենք զարգացնել և ամրացնել մեր համագործակցությունը Արևելյան գործընկերության բոլոր ոլորտների շրջանակներում, բայց հաշվի առնելով Հայաստանի նոր կարգավիճակը` կապված Մաքսային միությանը միանալու հետ: Հենց հիմա մենք սպասում ենք հայկական կողմի արձագանքին, թե ինչպես են իրենք մտադիր շարունակել հարաբերությունները: Հետո միասնաբար Եվրամիության բոլոր անդամ երկրներով մենք պետք է վերանայենք համագործակցության նոր իրավական հիմքերը», - ասել է Սթանոն:

Հայտնի է, որ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո հայկական կողմը ԵՄ-ին առաջարկեց ստորագրել «Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի միայն ասոցացման, այսինքն` քաղաքական մասը: Սակայն Եվրամիությունում դա անհնար համարեցին` հիմնավորելով, որ այդ համաձայնագրի երկու մասերը ամբաժանելի են, որ քաղաքական մասն առանց տնտեսականի բովանդակազուրկ է: Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից և քաղաքական ճգնաժամի խորացումից հետո հայտնի դարձավ, որ Եվրամիությունը Ուկրաինայի հետ ստորագրել է այդ «անբաժանելի» համաձայնագրի միայն քաղաքական մասը` տնտեսականը թողնելով ապագային:

«Ուկրաինայի հետ մենք սկսել էինք Ասոցացման, այդ թվում՝ Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, այսինքն՝ դա մեկ փաստաթուղթ է, որ ստորագրվում է երկու փուլով: Մենք չենք բաժանում մեկ ամբողջական համաձայնագիր կազմող այս երկու մասերը: Ստորագրման գործընթացն է միայն անցկացվում երկու փուլով` կապված հատուկ հանգամանքների հետ, բայց վերջում մենք ունենալու ենք մեկ փաստաթուղթ` ԵՄ - Ուկրաինա Ասոցացման համաձայնագիրը` ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի մասը»,- պարզաբանել է Սթանոն:

Այսինքն` եթե Հայաստանը չորոշեր անդամակցել Մաքսային միությանը, այլ սոսկ ցանկանար հետաձգել տնտեսական մասի ստորագրումը, ապա քաղաքական մասի ստորագրումը հնարավոր կլիներ, սակայն քանի որ Հայաստանը միանշանակ ընտրել է Մաքսային միությանն անդամակցելը, ապա Եվրամիության հետ այդ փաստաթղթի ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակի ստորագրումը անհնար է: Այլ կերպ ասած Եվրամիությունը չի ցանկանում Հայաստանի հետ քննարկել արդեն բանակցված փաստաթղթի քաղաքական մասի ստորագրման հարցը, այլ մտադիր է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նոր փաթեթ մշակել` «վերանայելով համագործակցության նոր իրավական հիմքերը»: Այդ նոր իրավական հիմքերը, փաստորեն, բացի քաղաքական մասից, կներառեն նաև տնտեսական մասը, որքանով այն համատեղելի կլինի Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի պարտավորություններին:

Դա են վկայում նաև դեռ փետրվարին Եվրամիության անդամ 13 երկրների կողմից ներկայացված նոր առաջարկությունները` «Եվրոպական փաթեթը», որի 9-րդ կետում մասնավորապես ասվում է. «Մշակել տարբերակված հայեցակարգ («Գործընկերության և համագործակցության համաձայնագիր +») ԱԳ ավելի քիչ հավակնոտ երկրների (առաջին հերթին` Հայաստանի) համար»:

«Եվրոպական փաթեթի» քննարկումը հավանաբար հետաձգվել է ուկրաինական ճգնաժամի խորացումից և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո, որովհետև այն դեռևս չի մտել ակտիվ քննարկումների փուլ, չի բյուրեղացվել ու հաստատվել ԵՄ բոլոր պետությունների և ինստիտուտների կողմից:

ԵՄ հետ հարաբերությունների ողջ շրջանակը կհստակեցվի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո

Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Եվրամիությունում պատրաստակամ են Հայաստանի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման ցանկացած հարց, բայց ակնհայտ է նաև ԵՄ սպասողական դիրքորոշումը: Այն դեպքում, երբ նախկինում Եվրամիությունն ինքն էր հանդես գալիս առաջարկություններով, այսօր ԵՄ-ն հայտարարում է, թե սպասում է Հայաստանի առաջարկություններին:

Առաջին հայացքից տպավորություն է, որ Եվրամիությունում անտարբեր են, սակայն խնդիրը Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո առաջացող նոր իրավիճակն է: Դեռ հստակ չէ, թե եվրասիական տնտեսական ինտեգրման դեպքում Հայաստանը որ ոլորտներում կարող է համատեղել համագործակցությունը Եվրամիության հետ: Կան առևտրային տարբեր ռեժիմներ, մաքսային և հարկային տարբեր պարտավորություններ, ընդհանուր շուկայի ձևավորման խնդիր և այլն:

Այդ մասին այսօր ակնարկել է Հայաստանում Լեհաստանի դեսպանը` հարց բարձրացնելով, թե նախ պետք է հասկանալ, թե ինչ է պետք Հայաստանին ու Եվրամիությունը` ընդամենը որևէ փաստաթո՞ւղթ, թե՞ նաև դրա բովանդակությունն ու կողմերի ասոցացումը:

«Հայաստանի իշխանություններն ասում են, որ իրենք սերտորեն համագործակցելու են այն ոլորտներում, որոնց դրույթները չեն հակասում Մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը: Մենք նույնպես կողմ ենք այդ դիրքորոշմանը, պարզապես խնդիրը նրանում է, որ Հայաստանը դեռ Մաքսային միության անդամ չէ և կոնկրետ այս պահին նա չի կարող հստակեցնել, թե որ ոլորտներում կարող է սերտորեն համագործակցել և որ կետերն են իր համար ընդունելի»,- նշել է դեսպանը: 

Պարզ է դառնում, որ Եվրամիությունը դեռ սպասում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի ավարտին, որպեսզի ամեն ինչ հստակեցնելուց հետո սկսվեն հարաբերությունների նոր իրավական հիմքերի մշակման բանակցությունները: Անհրաժեշտ է նաև հստակեցնել, թե որ ոլորտներում է ԵՄ-ն հարաբերությունները կառուցելու անմիջապես Հայաստանի, և որ ոլորտներում` Մաքսային միության վերազգային ինստիտուտների հետ:

Իսկ մինչ այդ Եվրամիությունը արտահայտում է իր պատրաստակամությունը շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը, ինչի վկայությունն է նաև այն, որ ԵՄ-ն ոչ միայն չի դադարեցրել Հայաստանում տարբեր ծրագրերի ֆինանսավորումը, այլև ավելացրել է այն: 

Տիգրան Խաչատրյան
քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}