Ոչ միայն հացիվ. Սննդի տարաներ

Այսօր գրեթե բոլորս նույն հարցն ենք տալիս` ի՞նչ ուտել։ Խոսքը վերաբերում է այն ուտելիքին, որոնք չեն վնասի մեր և մեր երեխաների առողջությունը, քանի որ այնքան էլ վստահ չենք, որ ամեն օր օգտագործվող սննդի որակի նկատմամբ պատշաճ վերահսկողություն է իրականացվում։ Եվ հայտնի չէ, թե մեր շուկաներում, խանութներում վաճառվող սնունդը` Հայաստանում արտադրված կամ որևէ այլ երկրից ներկրված, որքանով է անվտանգ։

Սակայն, այսօր ևս խնդրի առաջ ենք կանգնել: Որքանո՞վ են անվտանգ Հայաստան ներկրվող պլաստմասե տարաներն ու թավաները:  Գուցե տարօրինակ հնչի, բայց սա էլ լուրջ խնդիր է, քանի որ այդ տարաներում պահվում է այն սնունդը, որը մենք ուտում ենք, իսկ թավաներում էլ այն պատրաստվում է: Այսինքն` դրանք միմյանց հետ փոխկապակցված են և ուղղակիորեն առնչվում է մեր առողջությանը:

Արդյո՞ք անվտանգ են այդ տարաներն ու թավաները: Ներկայացնում ենք ոլորտի պատասխանատուների տեսակետները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, կառավարության որոշման համաձայն` եթե ապրանքը ներկրվում է անվտանգությունը հավաստող փաստաթղթով, ապա լաբորատոր փորձաքննության չի ենթարկվում: Իսկ տարաները, ըստ նրա, հիմնականում ներկրվում են անվտանգությունը հավաստող փաստաթղթով. «Բոլոր տարաները Հայաստան ներկրվել են անվտանգությունը հավաստող, այսինքն` ուղեկցվող փաստաթղթերով: Այդ պատճառով լաբորատոր փորձաքննության կարիք չի առաջանում»:

Անդրադառնալով բողոքներին, նա վստահեցրեց, որ այսքան ժամանակ պլաստմասե տարաների հետ կապված բողոք չեն ունեցել, առավել ևս` թունավորման դեպքեր չենք գրանցվել:

ՍԱՊԾ-ի տվյալներով` 2013թ-ին Հայաստան է ներկրվել 14 հազար տոննա պլաստմասե տարա, իսկ 2014թ-ի առաջին եռամսյակում` 1600 տոննա տարա: Դրանք հիմնականում ներկրվում են եվրոպական երկրներից, Չինաստանից, Իրանից և Ռուսաստանից:

Ինչ վերաբերում է թավաների խնդրին, ապա այդ հարցով զբաղվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը:

Տեսչության պետ Լևոն Խալիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տվյալ ապրանքատեսակի` թավայի համար գոյություն չունի տեխնիկական կանոնակարգ, սակայն, եթե սպառողը գնում է անորակ թավա, որը օգտագործելու ժամանակ վնասվում է, փչանում կամ հալվում, ապա սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում վերադարձնել տվյալ ապրանքը կամ ապրանքը փոխանակել այլ նմանատիպ ապրանքով. «Եթե տնտեսվարող սուբյեկտը հրաժարվում է ապրանքը փոխանակել, ապա սպառողները դիմում են մեզ և վերականգնում ենք նրանց իրավունքները»:

Ինչ վերաբերում է անվտանգության խնդիրներին, նա նշեց, որ մինչ օրս նման բողոք չենք ստացել, որ թավայի օգտագործումից մարդկանց առողջությանը կամ կյանքին վտանգ է սպառնացել. «Բայց, եթե նման խնդիրներ կամ հիմնավորված կասկածներ կան, ապա կարող են դիմել մեր տեսչությանը և արագ կարձագանքենք: Կան բազմաթիվ լաբորատորիաներ, որոնք կիրականացնեն փորձարկում և կասեն` տվյալ ապրանքը վտանգավոր է մարդու առողջության համար, թե ոչ»:

Ամեն դեպքում, ըստ Լ.Խալիկյանի, այսքան տարիների ընթացքում նմանատիպ դիմում-բողոք չի եղել, բողոքներ եղել են` կապված միայն անորակ թավաների հետ: Սակայն տեսչության օգնությամբ սպառողի խնդրին լուծում է տրվել:

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով` թավաների անվտանգության մասով երբևէ ուսումնասիրություն չեն իրականացրել, քանի որ դրանք արդեն իսկ համապատասխան սերտիֆիկատով են ներկրվում Հայաստան. «Որքան թանկ, որքան հեղինակավոր ընկերության արտադրություն լինի, այնքան ավելի ապահով է: Սա է խնդիրը: Կյանքն այդպիսին է, երբ դու գնում ես հեղինակավոր ֆիրմայի արտադրանք, ապա դու արդեն ապահովված ես»,- ասաց Ա.Պողոսյանը` հավելելով, որ Հայաստան ներկրվող թավաները որակյալ են, բացի այդ` դա այն ապրանքը չէ, որ կարողանան կեղծել:

Ինչ վերաբերում է պլաստմասե տարաներին, նա նշեց, որ այստեղ ևս ուսումնասիրություններ չեն իրականացվել, բայց եթե դրանք ներկրվում են արդեն իսկ անվտանգությունը հավաստող փաստաթղթով, ապա կարելի է «հանգիստ» լինել. «Կարծում եմ, որ համոզվելու համար փորձաքննությունը պետք է պարտադիր լինի»:

Ա.Պողոսյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը դեռ որևէ բողոք անորակ թավաների կամ պլաստմասե տարաների վերաբերյալ չի ստացել:

Նշենք, որ թավաների ու տարաների մասին գրելու առիթ եղավ հենց բողոքը: «Ամերիկյան է, լավն է» գովազդով թավան հենց առաջին փորձության ժամանակ սկսել էր հալված պլաստամասայի հոտ «բուրել»: Երրրոդ, չորրորդ անգամ էլ: Վերջին անգամ, երբ հալվող պլաստմասայի հոտ հիշեցնող դառնահամը կպել էր եփվող ուտելիքին, տանտիրուհին, չկասկածելով, որ թավան կարող է ետ վերադարձնել, այն նետել էր ուղիղ աղբարկղը:

Ինչևէ` պարզ է մի բան. Եթե սպառողը կասկածում է ապրանքի որակին կամ եթե նույնիսկ անորակությունը «բուրում» է դրանից, ինքն է դիմելու համապատասխան փորձաքննության համար:

Ուզում ես առողջ լինել, սպառող, եղիր ակտիվ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}