4 մլրդ դրամի նոր վարկեր են տրամադրվել ցրտահարությունից տուժած տնտեսություններին
Այս տարվա մայիսի 5-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել էր Արարատի մարզի գյուղեր և ցրտահարությունից տուժած գյուղացիներին խոստացել էր աշխատանքներ տանել նրանց վարկերի մարման ժամկետները երկարացնելու ուղղությամբ։
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ արդեն մոտ 4 մլրդ դրամի նոր վարկեր են տրամադրվել ցրտահարությունից տուժած շուրջ 3 հազար 500 տնտեսությունների, և այդ վարկերի ծավալը պետք է հասնի 8.9 միլիարդի։ Ինչ վերաբերում է մարման ժամկետների երկարաձգմանը, ապա ԿԲ նախագահի ասածներից պարզ է դարձել, որ նման գործընթաց գոնե առայժմ չկա:
«Ջավադյանը սա բացատրեց նրանով, որ այդ ծավալների վարկերի վերաձևակերպման համար ժամանակ է հարկավոր: Իսկ գյուղացիները նոր վարկի տակ են ընկել»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան