Իրավունք 13:15 16/05/2014

Դատական համակարգն առանց այն էլ գործադիրի կոշիկի տակ ա. Թեժ քննարկում

Դատավորների գործունեության գնահատմանը վերաբերող կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը այսօր թեժ քննարկում առաջացրեց ԱԺ Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Նշենք, որ կառավարությունը «Դատական օրենսգրքում» և «Վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է գնահատման չափորոշիչներ սահմանել, որոնցով հնարավոր կլինի գնահատել դատավորների գործունեությունը: Ըստ «Դատական օրենսգրքում» կատարված փոփոխության, առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանի դատավորների գործունեությունը, պաշտոնում նշանակման օրվան հաջորդող երկրորդ տարվանից հետո, ենթակա է պարբերաբար գնահատման, որի նպատակն է բացահայտել և դատավորներին մատնանշել իրենց աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները, նպաստել դատավորների կողմից իրենց գործունեության ինքնավերլուծությանը, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը: Դատավորների գործունեության գնահատումը կազմակերպում և անցկացնում է գնահատման հանձնաժողովը: Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է դատավորների գործունեության գնահատման կարգը, ժամանակացույցը ու մեթոդաբանությունը:

Օրենսդրական այս նախաձեռնությանը Panorama.am-ը ավելի վաղ անդրադարձել էր, և ինչպես իրավապաշտպանները, այնպես էլ դատավորները մտավախություններ ունեին այս նախաձեռնության վերաբերյալ: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարանի նախկին դատավոր, Դատավորների միության «Օրենսդրական հարցերի, դատաիրավական բարեփոխումների, օրենքների նախագծերի հարցերի համակարգման» հանձնաժողովի նախկին նախագահ և ներկայիս արդարադատության փոխանախարար Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նույնպես մտավախություն ուներ այս օրինագծի վերաբերյալ:

«Դա վտանգում է դատավորների թե ներքին, թե արտաքին անվտանգությունը», -ասել էր պարոն Մկրտչյանը:

Այժմ օրինագիծը հրատապ կարգով ընդունելու համար ներկայացվել է ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողով, որտեղ նույնպես ընդդիմության հանդիպեց հատկապես ԱԺ պատգամավորներ` նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանի ու նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կողմից:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախագիծն այս տեսքով ներկայացնելու դեպքում ինքը կհրաժարվի համազեկուցողի կարգավիճակից և հիշեցրեց, որ նախկին նախարարը դեռևս իր պաշտոնավարման ժամանակ խոստացել էր փոփոխություններ կատարել, սակայն օրինագիծը նույն տեքով ներկայացվել է խորհրդարան: ԱԺ Պետա-իրավական հարցերի հանձնաժողով այսօր ներկայացած նախարար Հովհաննես Մանուկյանն ինքն էլ ընդունեց, որ օրինագծում կան բովանդակային լուրջ խնդիրներ, սակայն խնդրեց, զուտ օրինագծի ընդունման ժամկետների մեջ տեղավորվելու համար ընդգրկել օրակարգ, բայց ընթացքում քննարկումների ժամանակ կարվեն փոփոխություններ, վիճելի հարցերը կլուծվեն:

Ի դեպ, նախագիծը ներկայացնող ԱՆ փոխնախարար Գրիգոր Մուրադյանը տեղեկացրեց, որ այն Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանն է արժանացել:

Օրինագծի` այս տեսքով ընդունելը մտահոգիչ է համարում նաև նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

«Էս դատական համակարգն առանց այն էլ գործադիրի կոշիկի տակ ա: Մի հատ էլ սենց օրենքներով մենք ինքնուրույնություն ունեցող դատավորներին մի հատ էլ ջարդե՞նք: Մանուկյանն ասաց, որ պատրաստ ենք քննարկել, դուք Վենետիկի օրինակն եք բերում…Թովմասյանն էլ էր ստեղ ասում` հա, հա, հա, մենք ստեղ քվեարկում էինք, գալիս էր լիագումար նիստ` դառնում էր չէ»,- իր դիրքորոշումը հայտնեց Ջհանգիրյանը:

Ջհանգիրյանի խոսքով, ով ինչպես գնահատի դատավորին, միևնույն է, հայտնի է դառնալու: Նա էլ ավելի վրդովվեց Վենետիկի հանձնաժողովի տված դրական եզրակացության վրա և ասաց. «Վենետիկի հանձնաժողովին լիազորություն ենք տալիս ակնհայտ հակասահմանադրական նորմերին սահմանադրականության դաշտ բերել»:

Նախագծի այս տեսքի վերաբերյալ դրական չէր նաև հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի դիրքորոշումը. «Հարցը արտահերթ է ճանաչվել, կարող ենք այն քննարկման նախատեսել հինգշաբթի օրը: Եթե երկուշաբթի-երեքշաբթի հարցը չքննարկվի, հինգշաբթի օրը ես անձամբ շատ բացասական կխոսեմ նախագծի վերաբերյալ»:

Այդքանով հանդերձ նախագծերի փաթեթը Հանրապետական խմբակցության անդամների թեթև ձեռքով դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: Ի դեպ, դրանց դեմ քվեարկեցին Գագիկ Ջհանգիրյանը, Արծվիկ Մինասյանը և Էդմոն Մարուքյանը: Հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Տիգրան Ուրիխանյանը օրինագծերին ձեռնպահ մնաց:

Թեմային առնչվող հրապաարկումներ`

Դատավորներին «խելոքացնելու» փո՞րձ. Հայաստանում պատրաստվում են գնահատել դատավորների գործունեությունը

Հայաստանի դատավորները անկախության կորստի վտանգ են զգում. Դատավորի կարծիքը վիճահարույց նախագծի մասին  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}