Կարեն Նազարյան. Եկեղեցին իր խոսքն ունի ասելու և պետք է հայեցակարգ մշակվի
Մայր Աթոռում այսօր մեկնարկած «Հայ Եկեղեցին և Կրթությունը, Գիտությունը և Մշակույթը» թեմայով գիտաժողովով սկսվում է քննարկումների մի ամբողջ շղթա, որն ուղղված է լինելու Հայ եկեղեցու սոցիալական հայեցակարգը քննարկելու և ձևավորելու գործընթացին:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց գիտաժողովի կազմակերպման հարցում Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային գրասենյակի հետ համագործակցած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը:
«Կարծում եմ, որ եկեղեցին ունի որոշակի ակնառու նվաճումներ հենց կրթական համակարգի հետ համագործակցելու հարցում:Եկեղեցին իր խոսքն ունի ասելու կրթության, գիտության ու մշակույթի բնագավառներում: Անքակտելի կապն արդեն կա, նոր խոսք, նոր ասելիք է բերվելու: Նպատակն է՝ գերկայությունները շեշտել, կապերը բացահայտել ու տեսնել եկեղեցու սոցիալական դոկտրինի խնդրում ինչպիսի շեշտադրումներ պետք է արվեն»,- մանրամասնեց նա:
Կարեն Նազարյանի բնորոշմամբ, մշակվելու է Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու իրականության համար ստեղծված հայեցակարգ, որը կլինի շատ ժամանակակից, բայց հիմնված խորը պատմական արմատների վրա:
Panorama.am-ի հարցին` դպրոցներում աղանդների ներթափանցման վերաբերյալ կարծես ահազանգերը շատացել են, արդյո՞ք, դա ևս ազդակ հանդիսացավ, որ նման քայլեր ձեռնարկվեն, նա արձագանքեց, որ ազդակները մի քանիսն են, այդ թվում նաև նշվածը:
«Հիմնական ազդակն այն է, որ մեր եկեղեցին, լինելով հին պատմական եկեղեցի, պետք է լինի նաև ժամանակակից, պետք է կարողանա ժամանակակից մարտահրավերներին իր պատասխանը տալ: Մարտահրավերներից մեկն էլ աղանդավորության խնդիրն է: Կան նաև այլ ազդակներ` կենսաէթիկայի, բժշկության, բնապահպանական խնդիրներում, որոնք նույնպես պետք է արձագանք գտնեն ու եկեղեցու դիրքորոշումը վերջ ի վերջո ձևավորվի»,- ասաց նա:
Կարեն Նազարյանի խոսքով, հիմա հոգևորականները տարբեր առիթներով տարբեր խնդիրների ժամանակ հրավիրվում են ինչ-որ քննարկումների, հանդիպումների, այնտեղ ամեն մեկը հայտնում է իր անձնական կարծիքը, պատկերացումն այս կամ այն հարցի վերաբերյալ, և լավ կլինի, որ ընդհանուր մի մոտեցում ձևավորվի, որի շրջանակներում հոգևորականները խոսեն` հայտնելով եկեղեցու պաշտոնական կարծիքը:
Նախորդող հրապարակումներ՝
ԿԱԻ փոխտնօրենը՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի շուրջ շահարկումների մասին
Եպիսկոպոս. Դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն առարկան վերացնելու հանձնարական է իջեցվել
Հոգեբան. Հոգևորականների հետ շփումները կարող են շրջադարձային լինել երեխաների համար
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Հանրային կյանքի առողջության հիմքը կրթությունն է
Գիտաժողովի նյութերի ժողովածուն` հիմք կրթության, գիտության և մշակույթի հայեցակարգի մշակման համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները