Թուրքիա տեղափոխված 18 քեսաբահայեր հասել են Լիբանան
Մարտի 21-ին հայաբնակ Քեսաբի վրա իրականացված հարձակումից հետո Թուրքիայի Վագըֆ գյուղ տեղափոխված 18 քեսաբահայեր մայիսի 16-ի վաղ առավոտյան հասել են Լիբանան: Այս մասին հայտնում է «ԵՌԱԳՈՅՆ»-ը` հղում կատարելով Լիբանանի «Ազդակ» օրաթերթին:
Լիբանանում գործող սիրիահայության օժանդակության մարմինը ցուցաբերել է անհրաժեշտ օգնությունը:
Բեյրութ ժամանած քեսաբահայերի անուններն են.
Հակոբ Կիրակոսյան
Վազգեն Կիրակոսյան
Բաբկեն Ճուրյան
Նվարդ Ճուրյան
Ասպետ Ճուրյան
Հակոբ Ճուրյան
Գարուն Թիթիզյան-Ճուրյան
Սաթենիկ Թիթիզյան
Սրբուհի Թիթիզյան
Սերոբ Սուլյան
Ծովինար Սաղտճյան-Սուլյան
Մովսես Արաբյան
Մարթա Արաբյան
Ներսես Թանկուկյան
Անահիտ Ահարոնյան
Գարուն Տեր-Սահակյան
Զավեն Յովսէփյան
Ջորջ Քորթմոսյան
Հիշեցնենք, որ մարտի 21-ին` առավոտյան ժամը 5:00-ին, Սիրիայում իսլամիստները Թուրքիայի սահմանից հարձակվեցին հայաբնակ Քեսաբի վրա, որն ունի ռազմավարական կարևոր նշանակություն: Անվտանգության նկատառումներով` կառավարությունը տարհանեց քաղաքի բնակչությանը, որոնց մեջ կային մեծ թվով հայերը: Նրանց մեծ մասը տեղափոխվել էին Լաթաքիա, իսկ մյուս մասն էլ` Լիբանան: Քեսաբում մնացել էին միայն տարեցները, որոնց տեղափոխել էին Թուրքիայի Վագըֆ գյուղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները