Սենսացիոն ձայնագրության հետքերով. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ, փաստաբան Արշավիր Խալափյանի (արտոնագիր թիվ 731) նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ քաղաքացի Աշոտ Արամի Կույումջյանի ներկայացուցչի դիմումի և զանգվածային լրատվական միջոցի հրապարակման հիման վրա: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում ՓՊ լրատվական ծառայությունից:
ՀՀ փաստաբանների պալատն արձանագրում է, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Մեր խոսակցության ձայնագրությունը մոնտաժված է. Փաստաբանը` սենսացիոն ձայնագրության մասին
«Որ քեզ էս փողը տամ, էգուց մի հատ նորից գնաս բողոքես, բա հետո ես ի՞նչ եմ անելու». Փաստաբանը կաշա՞ռք է պահանջում (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները