3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Հայաստան-Նախիջևան սահմանին
Այսօր` տեղական ժամանակով ժամը 01.23-ին, (Գրինվիչի ժամանակով մայիսի 15-ին, ժամը 21.23-ին ) ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջևան - Հայաստան սահմանային գոտում՝ Քաջարան քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք: Այս մասին հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.180 և արևելյան երկայնության 45.960: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Քաջարան և Կապան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան