Թուրքիան սգի մեջ է. զոհերի թիվը հասավ 284-ի
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդզը պաշտոնապես տեղեկացրել է, որ Սոմայի ածխահանքի վթարից զոհված հանքագործների թիվը հասել է 284-ի: Զոհերի մեծ մասը մահացել է ածխածնի օքսիդի թունավորումից։
Աղետի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են: Դժբախտաբար, զոհերի թիվն աճելու միտում ունի, որովհետև 150-200 ածխահատ հանքագործ դեռ արգելափակված են մնում փլուզված հանքահորում: Փրկարարները թթվածին են ներմղում հանք, որպեսզի փրկեն ողջ մնացածներին։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Ստամբուլից 250 կմ դեպի հարավ գտնվող Սոմա ավանի ածխահանքում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում: Վթարի պահին հանքահորերում աշխատելիս է եղել է 787 մարդ: Եռօրյա սուգ հայտարարված Թուրքիային ցավակցության ու մխիթարանքի ուղերձներ են հղվել աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում և` Հայաստանի Հանրապետությունից: