Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանը դատարանում չհասկացված մնաց. Փաստինֆո
Վարդան Պետրոսյանի նկատմամբ դատական նիստն այսօր ընդհատվեց երեքշաբթի օրը՝ մայիսի 20-ին շարունակվելու որոշմամբ: Նիստի ընդհատման պատճառը, ինչպես արդեն հայտնել ենք, Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան Մարի Լոզանի խոսքի հայերեն թարգմանությունը ոչ պատշաճ մակարդակով իրականցնելն էր, փոխանցում է «Փաստինֆո»-ն:
Եվ, այդուհանդերձ, չնայած այդ հանգամանքին, Մարի Լոզանը փորձեց մինչ այսօրվա նիստի ավարտը միջնորդություն ներկայացնել Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Դատական դեպարտամենի կողմից դատարան ներկայացված թարգմանչուհի Հռիփսիմե Հարությունյանի թարգմանությամբ պարզ դարձավ, որ պաշտպանը նշեց 2 հիմնական այն պատճառները, որոնց դեպքում ամբաստանյալի նկատմամբ կիրառելի է կալանքը՝ որպես խափանման միջոց:
Դրանք են՝ վկաների կամ տուժող կողմի վրա հնարավոր ճնշումների ու փախուստի հնարավորությունը: Թե մեկը, թե մյուսը Վարդան Պետրոսյանի դեպքում, Մարի Լոզանի կարծիքով, բացակայում են:
Ինչևէ, պաշտպանն այդպես էլ չավարտեց իր միջնորդությունը, քանի որ դատարանի դահլիճում տիրող իրավիճակից ու գործին պաշտոնապես ներգրավված թարգմանչին գործում չներգրավված և դատական նիստի թարգմանության իրավունք չունեցող իր այլ թարգմանչի ու Վարդան Պետրոսյանի զուգահեռ թարգմանություններից ու հուշումներից կռահեց, որ դատարանը արձանագրում է ոչ այն, ինչ ինքն է ցանկանում ասել:
Իսկ Ֆրանսիացի փաստաբանի միջնորդությունը դատական նիստում ֆրանսերենով, առանց զուգահեռ թարգմանության ներկայացնելու և դատարանին դրա հայերեն թարգմանված տարբերակը ներկայացնելու վերաբերյալ մեղադրող դատախազի միջնորդույունը դատարանում չընդունվեց: Ուստիև՝ որոշվեց նիստը հետաձգել մի քանի օրով:
Իսկ այդ ընթացքում դատարանը պետք է նորից դիմի դատական դեպարտամենտ՝ նոր արտոնագրված թարգմանիչ ներգրավելու համար, թեև, հիշեցնենք, այսօր նիստին մասնակցող թարգմանիչը ևս նույն կարգով է հրավիրվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները