Հայաստանյան գազ սպառողներին մատակարարումը ապահովվում է պահեստավորված գազի հաշվին
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունից արձագանքել են Դարիալի կիրճում տեղի ունեցած սողանքի պատճառով վնասված` այդ տարածքով անցնող «Հյուսիս-Հարավ» գազատարին, որի պատճառով դադարեցվել է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազը: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
«Գազատարի վթարի մասին տեղեկացված են ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմերը: Դեպի Հայաստան գազի տարանցումը կվերսկսվի վերականգնողական աշխատանքներն ավարտելուց հետո: Վնասը կանխելու համար դեպքի վայրում կենտրոնացված արտակարգ իրավիճակների բրիգադները կատարում են վերականգնողական աշխատանքներ»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:
Աղբյուրի փոխանցմամբ Հայաստանյան գազ սպառողներին գազամատակարարումը կապահովվի «Հայռուսգազարդ»-ի պահեստավորված գազի հաշվին:
Նշվում է, որ ճանապարհի վնասվելու պատճառով այդ հատվածի սողանքի պատճառով կասեցված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների շարժը:
Նախորդող հրապարակումներ`
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փլվածքից հողազանգվածի տակ մեքենաներ են մնացել (Լրացված)
Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի