ԲՀԿ-ն պատրաստվում է հաղթել խորհրդարանական և նախագահական ընտրություններում
«Կուսակցության վերջին համագումարում իմ կողմից առաջ քաշած բոլոր սկզբունքներն ուժի մեջ են. մեր պատգամավորները պետք է լինեն շատ ակտիվ խորհրդարանում և ես ասել եմ, որ նրանց աշխատանքի վայրը ոչ թե հարմար սենյակներն են, այլ այնտեղ, որտեղ կլինեն մարդիկ, մեր հայրենակիցները իրենց հուզող խնդիրներով ու հոգսերով»,- «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ի պատասխան այն հարցի, թե նոր կառավարության ձևավորումից հետո էլ ևս կուսակցությունը լինելու է ակտիվ խորհրդարանում:
Անդրադառնալով կառավարության գործունեությանը Գ.Ծառուկյանն ասել է, որ եթե կուսակցությունը չընդունի կառավարության ծրագրերը, ապա պարտավոր է ներկայացնել սեփական տարբերակը` ժողովրդին բացատրել ու հիմնավորել, թե ինչու են դեմ և ինչ է առաջարկում կուսակցությունը: Դա է կարևոր սկզբունքը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն կշարունակի համագործակցությունը այլ քաղաքական ուժերի հետ «քառյակի» ֆորմատում Գ.Ծառուկյանն ասել է` իհարկե շարունակելու է. «ԲՀԿ-ն ոչ միայն շարունակելու է ակտիվ աշխատել, այլև իր գործընկերների հետ անընդհատ նոր հարցեր առաջ քաշելով ձևավորելու է սեփական օրակարգ և ոչ թե հետևելու է ուրիշների քայլերին ու ծրագրերին»:
Գ.Ծառուկյանը նաև խոսել է գալիս համապետական ընտրություններին կուսակցության մասնակցության մասին.
«Այսօր թերևս առաջին անգամ ուզում եմ պաշտոնապես հայտարարել` գալիք համապետական ընտրություններին, լինեն դրանք խորհրդարանական, թե նախագահական «Բարգավաճ Հայաստանը» իր քաղաքական գործընկերների հետ միասին ուժեղ թիմով, գրագետ ծրագրով մասնակցելու է միայն ու միայն հաղթելու և միասնական ուժերով երկիրը այս վիճակից դուրս բերելու վճռականությամբ»:
Նա հորդորել է ժողովրդին հուսահատ չհեռանալ հայրենիքից, դատարկ չթողնել տները, այլ միասին պատրաստվել պայքարել հաղթանակի ու երկիրը շենացնելու գործին:
Նախորդող հրապարակում`
Գ.Ծառուկյան. Չի փոխվի վիճակը, մարդկանց կյանքը չի լավանա` ուրեմն երկրում շատ ավելի լուրջ փոփոխություններ են պետք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները