Դավութօղլուն ուկրաինական ճգնաժամը կապել է Սիրիա չներխուժելու որոշման հետ
Ուկրաինայում ճգնաժամը կապված է միջազգային հանրության կողմից Սիրիա ներխուժելուց հրաժարվելու որոշման հետ: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Գոյություն ունի հոգեբանական և ռազմավարական կապ Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու միջազգային հանրության անկարողության և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ»,- նշել է նա:
Նրա համոզմամբ` Բարաք Օբաման «կարմիր գիծ» էր գծել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համար քիմիական զենքի օգտագործմա հետ կապված, սակայն երբ քիմիական զենքն օգտագործվեց, Օբաման նախընտրեց փոխզիջման գնալ սիրիական ռեժիմի հետ:
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով` միջազգային հանրության և ՄԱԿ-ի ազդեցությունը նվազել է վերջին երեք տարիների ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում