Սերգեյ Ֆուրսենկո. «Հայաստանը ներդրում է կատարում ապագայի համար»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ 12-րդ տարեկան ժողովը: Միջոցառմանը ներկա էր նաև ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախկին նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ արագ է զարգանում: Վերջին 10 տարվա ընթացքում շատ լուրջ ծախսեր են կատարվել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Սա ներդրում է ապագայի համար: Դուք ունեք հիանալի ակադեմիա, գերազանց ենթակառուցվածքներ, որոնց կնախանձեին ՈՒԵՖԱ-ի անդամ շատ երկրների ֆեդերացիաներ: Այստեղ մարզվում են ազգային և տարբեր տարիքային հավաքականները, ինչպես նաև 800 երեխաներ, ովքեր կարող են խաղալ և հանգստանալ հիանալի պայմաններում: Ինչպես ՀՖՖ նախագահը, այնպես էլ գործադիր տնօրենը ջանք ու եռանդ չեն խնայել այսպիսի արդյունքի հասնելու համար: Այս ամենը, բնականաբար, գրավում է ՈՒԵՖԱ-ի ուշադրությունը, իսկ ՈՒԵՖԱ-ն էլ, իր հերթին, աջակցում է ակտիվ գործունեություն ծավալող ֆեդերացիաներին»- Ֆուրսենկոյի խոսքերը մեջբերել է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում