Ճապոնացի բժիշկները կարողացել են ձախ թոքի փոխարեն կնոջը աջ թոք փոխպատվաստել
Ճապոնական Կիոտո համալսարանի մասնագետները օրգանների փոխպատվաստման բնագավառում հեղափոխական հայտնագործություն են իրականացրել: Այս մասին հաղորդում է «Իտառ Տասս» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` ճապոնացի բժիշկները թոքի յուրահատուկ փոխպատվաստում են կատարել: Վիրահատության առանձնահատկությունն այն է, որ ձախ թոքի փոխարեն կնոջը աջ թոք են փոխպատվաստել: Կնոջ դոնորը նրա ամուսինն է:
Վիրահատության նախապատրաստական փուլը տևել է բավական երկար: Այս ընթացքում բժիշկները պատրաստել են դոնորի և հիվանդի ներքին օրգանների եռաչափ հսկայական մոդելներ: Դրանց օգնությամբ վիրաբույժները տարբեր մանիպուլյացիաներ են կատարել, մինչև վերջնականապես համոզվել են, որ վիրահատությունը դրական արդյունքներ կտա:
Ամուսիններն այժմ արագ ապաքինվում են և արդեն հիվանդանոցից դուրս են գրվել: Վիրահատությունից հետո ոչ մի բարդություն չի գրանցվել:
Փորձագետները համոզված են, որ հակառակ թոքի փոխպատվաստումը բազմաթիվ հիվանդների առողջանալու հույսեր է տալիս: Նախկինում այդ օրգանի փոխպատվաստում չէին կատարում, քանի որ համապատասխան դոնորական օրգան գտնելը անհնար էր լինում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա