Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողի հարազատները վենդետայի են պատրաստվում
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում են հարազատներով լուրջ քայլերի դիմել։ Նա հայտնել է, որ դատական համակարգին մոտ կանգնած մարդկանցից իրեն տեղեկություններ են հասել, որ իր եղբորը 18 տարվա ազատազրկման են դատապարտում Լյուքս Ստեփանյանի ծնողներին հանգստացնելու նպատակով։
«Եթե մյուս կողմին հանգստացնելու համար են դա անում, ապա մեր կողմը չի լռելու ու կտեսնեք՝ այս սպանությունը կդառնա ազգային ողբերգություն, վենդետա։ Մենք էլ չենք լռելու, թող դատեն իմ եղբորը օրենքի շրջանակներում, թե չէ՝ մենք մեր քայլերի համար պատասխանատու չենք լինի։ Այլևս չենք կարող լռել, այն երեխան այնտեղ մեռնում է»: