Բաերը` Ադրբեջանում կատարվող ձերբակալությունների և ադրբեջանցիների ու հայերի շփման կապի մասին
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բաերը հայտարարել է, որ Ադրբեջանում շարունակվում է քաղաքացիական հասարակության վրա գործադրվող ճնշումները: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության պաշտոնական կայքը:
«Անցյալ շաբաթ մենք ուշադիր կերպով լսեցինք ձերբակալությունների, հետաքննությունների վերաբերյալ ԵՄ անհանգստությունների վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը և այդ բացատրության վերաբերյալ պետք է իմ դժգոհությունը բարձրաձայնեմ: Մենք շարունակում ենք մտահոգվել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվստների և լրագրողների հանդեպ իրականցվող ճնշումների վերաբերյալ: Ես նաև հաշվի եմ առնում ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի այն հայտարարությունը, որ Ադրբեջանում լրագրողների հետապնդումները շարունակում են արժեզրկել ԶԼՄ-ների ազատ միջավայրի առկայությունը:
Մենք անհանգստացած ենք ապրիլի 19-ին լրագրող Ռաուֆ Միրկադիրովի, Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվելու կապակցությամբ, Արիֆ և Լեյլա Յունուսների ձերբակալությունների առումով:
Միկրադիրովի և Յունուսների գործերը ներառում են մեղադրանքներ քաղաքացիական խաղաղարար` «Track-2» գործընթացին հետևելու առումով, ինչը նպատակ ունի նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ կարագավորմանը: Այս երեք անձինք «Track-2» գործընթացի ակտիվ կողմնակիցներ են, իսկ Ադրբեջանի կառավարության նման գործողությունները բացասաբար կազդեն ադրբեջանցիների և հայերի ցանկացած շփման վրա: Միացյալ Նահանգները կոչ է անում երկու կառավարություններին աջակցել «Track-2»-ի ջանքերին՝ ադրբեջանցիների և հայերի միջև շփումներ կառուցելու համար: Վստահության ամրապնդման միջոցառումների կարող են օգնել երկու երկրների քաղաքացիներին խաղաղություն նախապատրաստելու համար»,-նշել է Բաերը
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը նաև անդրադարձել է N!DA երիտասարդական կազմակերպության ակտիվիստների ձերբակալություններին և կոչ արել անցկացնել արդար դատավարություն:
«Եվս մեկ անգամ կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը իրականացնել իր միջազգային իրավապաշտպան պարտավորությունները, մասնավորապես, հաշվի առնելով Ադրբեջանի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու հանգամանքը:
Միացյալ Նահանգները աջակցում է «Track-2»-ի ջանքերին, ինչպես նաև ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքներին, ուստի Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վարվել նույնն կերպ: Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի կառավարության և ադրբեջացիների հետ՝ ժողովրդավարության զարգացումն ապահովելու հարցում համատեղ աշխատանքներին»,-նշել է վերջինս:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում