Բժիշկ. Շատ կարևոր է, թե ինչպիսի ընտանիքում է մեծացել երեխան
Ժամանակակից ընտանիքը համեմատաբար ավելի պահանջկոտ է առողջության նկատմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Նրա բնորոշմամբ, ընտանիքի դերը հսկայական է և շատ կարևոր է, թե ինչպիսի ընտանիքում է մեծացել երեխան:
«Հոգեբանական և սեռական խնդիրներ ունեցող երեխաների մեծ մասը մեծացած են լինում միայն մոր դաստիարակության պայմաններում: Այդ երեխաները կարող են կոմպլեքսավորված լինել: Երեխան զարգացման ընթացքում պետք է տեսնի և մոր, և հոր կերպարը»,- ասաց բժիշկը և նշեց, որ դա վերաբերում է հատկապես տղա երեխաներին:
Վրեժ Շահրամանյանի խոսքով, սեռադաստիարակության բացթողումների հետևանքով երեխաների մոտ առաջանում են խնդիրներ:
Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի բնորոշմամբ էլ, մինչև 5 տարեկան ցանկացած երեխայի խնդիրը ընտանիքի խնդիրների համատեքստում է պետք դիտարկել:
«Երեխան կարող է ընտանիքի խնդիրը կուտակել իր մեջ և դա արտահայտել հոգեկան կամ մարմնական ինչ-որ խնդրով»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա