Տիգրան Բարսեղյանը և Վախթանգ Միրումյանը նշանակվել են ֆինանսների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ Վախթանգ Միրումյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ու նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տիգրան Բարսեղյանը ծնվել է 1972 թ. մարտի 1, ք. Երևանում:
Կրթություն
1978-1988 թթ. - Երևանի թիվ 177 միջն. դպրոց
1988-1993 թթ. - Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1993-1994 թթ. - ՀՀ դատախազություն, ստաժոր
1994-1996 թթ. - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն, քննիչ
1996-1999 թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժին՝ առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ
1999-2000 թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի տեղակալ
2000 թ. - ՀՀ ՆԳՆ, Երևանի ՆԳ վարչություն, հետաքննության բաժանմունքի պետ
2000-2003 թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի տեղակալ
2003-2008 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
2008-2009 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2009 – 2014 թթ. - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Պահեստի սպա, զինվորական կոչումը` կապիտան: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի և գերմաներենի:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի որդի և դուստր:
***
Վախթանգ Միրումյանը ծնվել է 1975 թ. մայիսի 15-ին, Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում
Կրթություն
1982-1992 թթ.- Գորիսի շրջանի Վերիշենի միջնակարգ դպրոց
1992-1997 թթ.- Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի շուկայագիտության ֆակուլտետ, ինժեներ-ապրանքագետի որակավորում
2003-2004 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսական հետազոտությունների ինստիտուտ, հայցորդ
2004 թ. - պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան
Աշխատանքային գործունեություն
1997-1998 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության առաջին կարգի մասնագետ
1998-1999 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ
1999-2000 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության անուղղակի հարկերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար
2000-2006 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ
2006-2011 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ
2011-2012 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ
2012 – 2014 թթ.- ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
ՀՀ Նախագահի 2013 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչում: Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան: ՀՀ վարչապետի որոշմամբ 2011 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: ՀՀ ֆինանսների նախարարությունում աշխատանքային գործունեության ընթացքում արտերկրում մասնակցել է հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք աշխատաժողովների, որպես ՀՀ պատվիրակության ղեկավար համակարգել է ՀՀ և այլ երկրների հետ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի նախապատրաատմանն ուղղված բանակցությունների գործընթացը:
Ունի հրատարակված գիտական հոդվածներ: Տիրապետում է անգլերենի և ռուսերենի:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի և դուստր: