Վարուժան Հակոբյանը մեկ միավորով առաջ է անցել հիմնական մրցակիցներից
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնությունում տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը` այս անգամ գրոսմայստեր Սերգեյ Էրենբուրգի նկատմամբ: Հակոբյանը, ութ տուրից հետո ունենալով 6 միավոր, շարունակում է վստահորեն միանձնյա գլխավորել աղյուսակը: Վարուժանը մեկ միավորով առաջ է մոտակա մրցակիցներից` գրոսմայստերներ Գատա Կամսկուց և Ալեքսանդր Լենդերմանից: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
ԱՄՆ-ի կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը 7 հնարավորից վաստակել է 4,5 միավոր: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է գրոսմայստեր Աննա Զատոնսկիխը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները