Քննչական կոմիտեի մասին օրինագիծը վերջնականապես ընդունվեց
Այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստի մեկնարկին քվեարկությամբ ընդունվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք քննարկվել էին նախորդ շաբաթ կայացած ԱԺ արտահերթ նիստում: Քվեարկվեց և վերջնականապես ընդունվեցին ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի և մի շարք հարակից օրենքներում փոփոխությունենր կատարելու մասին նախագծերը, որին կողմ քվեարկեցին 88 պատգամավորներ, դեմ էին 32-ը և մեկն էլ ձեռնպահ էր:
Այս օրինագծի ընդունումը երկար ճանապարհ անցավ. դեռևս նախորդ տարի նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն էր ստորագրել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Աղվան Հովսեփյանը նշանակվել էր Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ): Ըստ որոշ տեղեկությունների, Քննչական կոմիտեի ղեկավար է նշանակվելու հենց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Նոր ստեղծվելիք քննչական կոմիտեն իր կազմում միավորելու է Հայաստանում գոյություն ունեցող քննչական 5 ծառայություններից ընդամենը երկուսին` ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական ծառայություններին:
Քննչական կոմիտեի նախագահին կնշանակի ՀՀ նախագահը` վարչապետի ներկայացմամբ, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող երկու անգամ անընդմեջ նշանակվել այդ պաշտոնում:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Ինչո՞ւ են 5-ի փոխարեն 2 քննչական մարմիններ միավորվում քննչական կոմիտեում. Քննարկում ԱԺ-ում
Քննչական կոմիտեի ղեկավարին կներկայացնի վարչապետը
Նոր ստեղծվելիք Քննչական կոմիտեի կազմում օմբուդսմեն կաշխատի
Ովքեր են աշխատելու նորաստեղծ Քննչական կոմիտեում և ինչպես են վարձատրվելու
Հանրությանն է ներկայացվել «Միասնական քննչական կոմիտեի» մասին օրենքի նախագիծը
Միասնական քննչական մարմին` առանց ՊԵԿ քննչական ծառայության (տեսանյութ
Վաղ, թե ուշ բոլոր քննչական ծառայությունները կլինեն մեկ մարմնի կազմում. Գևորգ Դանիելյան (տեսանյութ)
Հիմնական պատճառը գերատեսչական անկախությունն էր, որ միասնական քննչական մարմին է ստեղծվում. Ղազինյան (տեսանյութ)
Նոր ստեղծվելիք քննչական կոմիտեի ծառայողը պետք է ունենա արտաքին և ներքին անկախություն. Արթուր Ղամբարյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում