«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում Առողջապահության նախարարը ծանոթացել է արձանագրված մահվան դեպքի մանրամասներին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախօրեին այցելել է «Ավան» հոգեկան առողջության և «Նորք» հոգեբուժական կենտրոններ։
Բուժհիմնարկներում անցկացրած խորհրդակցությունների ընթացքում բժիշկների հետ քննարկվել են առկա խնդիրները։ Նախարարին տեղեկացրել են, որ հատկացվող սուղ ֆինանսները չեն բավարարում անհրաժեշտ սարքավորումներ և գույք ձեռք բերելու, ինչպես նաև նվազագույն անհրաժեշտ ծախսերը հոգալուն։ Այս մասին հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
Արմեն Մուրադյանը մտահոգիչ է համարել այն խնդիրը, որ «Ավան» հոգեկան առողջության և հոգեբուժական կենտրոնների տարածքները չափազանց մեծ են և օգտագործվում է դրանց 30-40 տոկոսը։ Նախարարը շեշտը դրել է նաև այն հանգամանքի վրա, որ նեղ մասնագիտացված բուժհիմնարկներում հերթապահող բուժանձնակազմը պատշաճ մակարդակով չի տիրապետում իր նեղ մասնագիտությունից դուրս շտապբուժօգնության և վերակենդանացման հմտություններին։ Որոշ դեպքերում դրա համար անհրաժեշտ բուժսարքավորումները ևս բացակայում են։
«Նորք» հոգեբուժական կենտրոնում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի ղեկավար Արմեն Մելիք-Փաշայանը ներկայացրել է, որ նշված լրացուցիչ հմտություններին հոգեբույժները վերջին անգամ ծանոթացել են ուսանելու տարիներին և բարձրացրել է մասնագետների հինգ տարին մեկ կազմակերպվող վերապատրաստման դասընթացների ծրագրում ընդգրկել կրթական այդ ծրագրերը։
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում Արմեն Մուրադյանն առաջին հերթին տեղում ծանոթացել է մայիսի 5-ին այս բուժհիմնարկում արձանագրված մահվան դեպքի հետ կապված մանրամասներին։ Հանգամանալից անդրադարձել է անցած օրերի ընթացքում ծառայողական քննության արդյունքներին և հանձնարարել քննությունն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում։ Նախարարը նաև հանձնարարել է ճշտել, թե, արդյո՞ք, իրականացվում են գործող բոլոր չափորոշիչները և հանձնարարել է մշակել նոր չափորոշիչներ, այդ թվում՝ կլինիկական։
Թեմային առնչվող հրապարակումներ`
«Ավան» հոգեբուժարանում ծառայողական քննություն է նշանակվել
Հոգեբուժարանում խախտում թույլ տված որևէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից. Նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա