Կկայանան ՍԴ բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկումներ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի «Հայաստանի Ազգային ժողովին աջակցման» ծրագրի աջակցությամբ մայիսի 20-ին, 21-ին և 29-ին ժամը 10.00-ին Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենան հանրային քննարկումներ, որոնց ընթացքում կքննարկվեն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային հիմնահարցերը:
Ստորև ներկայացվում է ժամանակացույցը:
1. 20.05.2014 - Իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին առնչվող սահմանադրական լուծումները (զեկուցողներ՝ Գ. Հարությունյան, Գ. Մուրադյան):
2. 21.05.2014 - Իշխանությունների բաժանման և հավասարակշռման հարցը սահմանադրական լուծումներում (զեկուցողներ՝ Հ. Թովմասյան, Վ. Պողոսյան):
3. 29.05.2014 - Դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնական մոտեցումները (զեկուցողներ՝ Գ. Հարությունյան, Գ. Ղազինյան):
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին