Կիպրոսը պատրաստ է նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը ռուսական գազից
Եվրամիության երկրներին կհաջողվի նվազեցնել ռուսական գազից կախվածությունը,եթե այս տարի Կիպրոսի ափերի ստորջրյա շրջաններում հաջողված հորատում իրականացվի: Այս մասին հայտարարել է Կիպրոսի էներգետիկայի նախարար Գեորգի Լակկոտրիպիսը: Հայտնում է Բլումբերգ գործակալությունը:
Նախարարը հայտնել է, որ բնական գազի հետազոտված պաշարները գնահատվել են 1.7տրլն խորանարդ մետր: Եթե երկրաբանական, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվի ևս 4-5 տրլն խորանարդ մետր բնական գազ, ապա Կիպրոսը կկառուցի սեփական LNG-ի(հեղուկ բնական գազի) տերմինալը:
Լակկոտրիպիսը հայտարարել է, որ Կիպրոսը բանակցությունները է ամերիկյան Noble Energy ընկերության հետ, միջերկրածովյան Լեվանտյան ավազանից բնական գազի պաշարները տերմինալ հասցնելու ուղղությամբ:
Տերմինալի կառուցումը կպահանջի 6-10 մլրդ եվրո և շահագրգիռ ընկերությունների հետ արդեն սկսվել են բանակցություններ:
Բնական գազի իրական պաշարների մասին ավելի հստակ տեղեկություն կստացվի 12-15 ամիս անց: