Գերմանիայում տեղի է ունեցել Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հայ վարպետների ցուցահանդես
Գերմանիայի Հերֆորդ, Համբուրգ և Լյուբեկ քաղաքներում տեղի է ունեցել հայ վարպետների գեղանկարների և քանդակների ցուցահանդես` նվիրված Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Միջոցառումն իրականացվել է «Արմին Վեգների և Սերեն Կերկեգորի տեքստի հիման վրա ստեղծված` միջմշակութային և միջոլորտային իմպրովիզացիա. տեքստ, ձայն, ստեղծագործակցություն» նախագծի շրջանակներում:
Նախագծում ներկայացված են ժամանակակից արվեստի բոլոր ժանրերը. մասնակցել են 14 նկարիչ և քանդակագործ Հայաստանի տարբեր մարզերից, դուդուկահարներ` Գևորգ Դաբաղյանը և Կարապետ Շաբոյանը, Լյուբեկի կոնսերվատորիայի պրոֆեսոր` պրն Դանկզագմյուլերը և այլոք:
Նախագծի ընթացքում ստեղծված հայ նկարիչների աշխատանքները նվիրաբերվել են հայտնի գերմանացի հասարակական գործիչ և հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանին: Նախագծի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, որը ցուցադրվել է Գերմանիայում և հետագայում նկարների և քանդակների հետ միասին կցուցադրվի նաև Երևանում:
Ծրագիրն իրականացվել է «Մշակույթների երկխոսություն» ՀԿ-ի միջոցով` ՀՀ մշակույթի նախարարության հովանավարությամբ և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը